Կասպիական ավազանի երկրների Վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման ընթացքում խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերության, օրակարգի մասին, Պուտինը նշել է նաև «ղարաբաղյան կարգավորման» հետ կապված թեման քննարկելու մասին: Ալիևն իր պատասխան «բացման» խոսքում օգտագործել է «ռեգիոնալ հակամարտությունների» մասին: Ադրբեջանի նախագահը չի օգտագործել «ղարաբաղյան հակամարտություն» ձևակերպումը, շատ հայտնի պատճառով իհարկե՝ նա համարում է, թե իբր լուծել է այդ հարցը և այդպիսին չկա այլևս, բայց այդպես համարող Ալիևը նաև որևէ կերպ չի առարկել «ղարաբաղյան կարգավորման» մասին Պուտինի ձևակերպմանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռուս քաղաքական մեկնաբան Ալեքսեյ Մալաշենկոյի հետ: