Monday, 29 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից

Իրանը միջուկային ռումբի շեմին. ինչի՞ շեմին է Կովկասը

Իրանական լրատվամիջոցները հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի մի սպայի՝ Ալի Կամանիի մահվան մասին: Կամանին իհարկե բարձրաստիճան զինվորական չէ, բայց փաստորեն հերթական «խորհրդավոր» զոհն է Իսլամական Հեղափոխությունների կորպուսից: Նա մասնակցում էր տիեզերական և ավիացիոն մշակումների: Իրանյան լրատվամիջոցները հայտնել են նաև գիտական մշակումների մասնակից Մուհամմեդ Աբեդոսայի մահվան մասին, որն աշխատում էր արբանյակային և բալիստիկ հրթիռների ոլորտի մշակումներում: Երկու անձանց մահվան հանգամանքների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ նրանք զոհվել են իրենց պարտքը կատարելիս:

Դիտարկելով մահերը վերջին շրջանում Իրանում արձանագրվող խորհրդավոր մահերի շարքում, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն իրանյան միջուկային ծրագրին և միջուկային զենքի ստեղծման հավանական գործընթացին, հիմք կա եզրակացնելու, որ այդ մահերը գուցե Իրանի դեմ հատուկ գործողությունների հետևանք են, հատկապես նկատի ունենալով, որ մահվան որոշակի դեպքերում Իսրայելը գործնականում չի էլ խուսափել ակնարկններից, որ հետևում իսրայելական հատուկ ծառայությունների կազմակերպած գործողություններն են:

Մեծ հաշվով, Իսրայելը երբեք չի էլ թաքցրել, որ իրանական միջուկային ռումբի ստեղծման սպառնալիքը չեզոքացնելու համար պատրաաստ է ամենաարմատական քայլերի: Իրանն էլ իր հերթին պատասխանում է նույն պատրաստակկամությամբ: Օրինակ, Իրանի ԱԳՆ-ն արձագանքելով երկու նոր մահվան դեպքերին նշել է, որ՝ եթե Իրանը ունենա Իսրայելին պատասխանելու ցանկություն և մտադրություն, ապա այդ պատասխանները կլինեն անհրաժեշտ տեղում և այդ տեղը չի լինի «երրորդ երկրում»: Այդ կերպ Իրանի ԱԳՆ-ն պատասխանում է թերևս նաև ակնարկների, թե Իրանը հարվածներ է հասցնում երրորդ երկրներում իսրայելական օբյեկտների, ինչը Իսրայելը գուցե դարձնում է իր գործողությունների հիմք: Բոլոր դեպքերում ակնառու է մի բան, որ Իրանի շուրջ որոշակիորեն ձևավորվում է լարված և անորոշ իրադրություն, կապված միջուկային ծրագրի և միջուկային սպառազինության հնարավորության հետ: Նախորդ շաբաթ ՄԱԳԱՏԷ ղեկավարը հայտարարել էր, որ Իրանն ունի միջուկային ռումբի ստեղծման փուլի անցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ և դա կարող է անել ցանկացած պահի: ՄԱԳԱՏԷ-ի այդ հայտարարությանը հաջորդեց դժբախտ պատահար Իրանում, որտեղ գնացքը դուրս եկավ գծերից, դառնալով տասնյակ մարդկանց մահվան պատճառ:
Նույն օրը տեղի ունեցավ հեռախոսազրույց ՌԴ նախագահ Պուտինի և Իրանի նախագահի միջև: Պուտինը ցավակցել էր, և քննարկել էին, միջազգային, ռեգիոնալ հարցեր Սիրիան և միջուկային ծրագիրը: Ողջ հարցն այն է, որ Իրանի միջուկային ծրագրի ապագան, միջուկային ռումբի ստեղծման հեռանկարը գործնականում նշանակելու է հեղափոխական փոփոխություն մի ռեգիոնում, որն աշխարհաքաղաքականության համայնապատկերում առանց այդ էլ գործնականում մշտապես ունեցել է էպիկենտրոնային նշանակություն: Իսկ այդ ամենը իր հերթին անխուսափելիորեն անդրադարձել է Կովկասի վրա և այն, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր ռեգիոնում՝ արցախյան, հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգի շուրջ, գործնականում թելադրվում է նույնիսկ արդեն ոչ այնքան ուկրաինական, որքան հենց Իրանի շուրջ զարգացումներով: Դատելով հայտարարություններից, Թեհրանը առաջին միջուկային ռումբի շեմին է՝ նվազագույնը այդ իրողության քաղաքական իմաստով: Իսկ դա բնականաբար սրում է հարցերը, թե ինչի՞ շեմին են Իրանի հարևանները, թե Կովկասում, թե մերձավորարևելյան և Ծոցի գոտիներում՝ անվտանգության համակարգի ռազմա-քաղաքական հեղափոխությա՞ն, թե՞ ռազմական գործողությունների: Ընդ որում, պետք չէ բացառել նաև, որ ռազմական գործողությունները միտված լինեն ոչ թե «հեղափոխությունը» կանգնեցնելուն, այլ արագացնելուն և անշրջելի դարձնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում