Monday, 29 04 2024
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան

Առաջնահերթը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, այլ այդ հարցի  շուրջ Մոսկվա-Արևմուտք մրցակցությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնում է Վաշինգտոն, որտեղ կանցկացվի ամերիկա-թուրքական ռազմավարական երկխոսության հարթակի հանդիպում:

Հիշեցնենք, որ դեռ ապրիլին  Թուրքիան և Միացյալ Նահանգները հայտարարել են ռազմավարական երկխոսության մեխանիզմի գործարկման մասին: Դա տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի Անկարա այցի շրջանակում, որտեղ նա հանդիպել էր իր թուրք գործընկերոջ հետ: Կողմերը հայտարարել էին, որ սպասում են արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպմանը՝ ռազմավարական երկխոսության մեխանիզմի շրջանակում:

Այժմ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հանդիպումների շրջանակներում քննարկումներ կլինեն նաև հայ-թուրքական երկխոսության հարաբերությունների հաստատման հեռանկարների մասին։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ առաջնահերթը  ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագավորումն է, այլ  այդ հարցի շուրջ արևմուտք-Ռուսաստան մրցակցությունը․ «Ինչպես երևում է՝ Ռուսաստանը հետզհետե զիջում է իր դիրքերը, հետևաբար նախաձեռնությունն էլ անցնում է արևմուտքին՝ մասնավորապես Վաշինգտոնին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ նախատեսվում է  Չավուշղօղլու-Բլինքեն հանդիպումը․ «Այստեղ էլ առաջնահերթ խնդիրը Թուրքիայի առարկումներն են Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդմաակցելու դիմումին։ Բայց կարծում եմ՝ տեղի կտան, հնարավորություններ առանձնապես չունեն։ Փորձ է արվում ինչ-որ բաներ պոկել։ Այստեղ  կա F-16-երի  S -400-երի հարցը, բացի այդ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը։Չնայած Թուրքիան Ուկրաինայի հարցում միջնորդի դեր է ստանձնում և  որքան էլ Թուրքիայի միջնորդական առաքելության վերաբերյալ հայտարարությունները բարձր գնահատեն, այնուամենայնիվ պատժամիջոցների հարցում Միացյալ Նահանգները որևէ զիջում չի անում։ Թուրքիան ֆինանսական խորը ճգնաժամի մեջ է, ենթակա է պատժամիջոցների, այդիսկ պատճառով Համաշխարհային բանկն ու միջազգային արժութային հիմնադրամը  վարկ չեն տրամադրում։Այնպես որ Թուրքիայի կամակորությունները որևէ նպատակի չեն հանգեցնի»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում Վաշինգտոնի միջնորդական ջանքերի մասին և այն դիտարկմանը, թե Մոսկվան ինչպե՞ս կնայի, եթե Վաշինգտոնն այդ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի, Չաքրյանը պատասխանեց․ «Ռուսաստանն այդ ամենին նայելու շատ հնարավորություններ չունի։ Մոսկվան Ուկրաինայում խրվել է ճահճի մեջ ու չգիտի, թե այդ ճահճից ինչպես դուրս գա։ Եթե հիշում եք՝  փետրրվարի 24-ի հարձակումից առաջ, Պուտինը հայտարարել էր, որ 72 ժամում կգրավի Ուկրաինան։ Արդեն երրորդ ամիսն է ավարտվում՝ դեռ պետք է գրավի։ Անցյալ ամսվա 30-ին հրաժարվել էր Կիևը գրավելու մտադրությունից,Դոնբասում դիրքերն ամրապնդելու մասին էր խոսում։ Կհաջողվի՞, թե ոչ՝ դժվար է ասել։ Դոնբաս չէ, բայց Խարկովից ռուսական զորքերը դուրս են վռնդվել»։

Թուրքագետը նաև հիշեցնում է, որ Մոսկվան Վաշինգտոնին դիմել էր՝ պահանջելով, որ ռուս գեներալների գտնվելու վայրը չհայտնի ուկրաինական զինված ուժերին։ «Ավելի քան 12 գեներալ էր զոհվել այնտեղ։ Գեներալները սովորական զինվոր չեն, պետք է ղեկավարեն  մարտական գործողությունները, առաջնագծում չեն գտնվում։ Նման քանակով գեներալների սպանությունն ահռելի մեծ անհաջողության նշան է ռուսական զորքերի համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում