Monday, 29 04 2024
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում

Բրյուսելից առաջ Պուտինի խանգարո՞ղ, թե՞ նպաստող զանգը Երևան և Բաքու

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը մարտի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Պուտինը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, նշելով այդ պայմանավորվածության բոլոր կետերի կատարման անհրաժեշտությունը: Պուտինի հեռախոսազրույցը փաստորեն հաջորդել է տեղեկությանը, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպում: Մինչ այդ Բրյուսելում հանդիպել են Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևը: Ըստ ամենայնի դա ապրիլի 6-ի նախապատրաստական հանդիպումն է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ կա համաձայնեցված հարցերի որոշակի շրջանակ, այլապես հազիվ թե լիներ Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն:

Մտածել, թե Փաշինյանն ու Ալիևը բրյուսելյան «գծի» վրա հանդիպում են ինչ-որ բան թաքցնելով Մոսկվայից, թերևս կլինի ոչ իրատեսական: Հետևաբար այստեղ հարցն այն է՝ Պուտինի հեռախոսազանգը միտված է բրյուսելյան հանդիպման արդյունավետությա՞նը, թե՞ հակառակը՝ ՌԴ նախագահը կփորձի խանգարել ԵԽ նախագահի միջնորդությամբ գործընթացի արդյունքին, հատկապես այն պարագայում, երբ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը գերլարել է հարաբերությունը ՌԴ ու Եվրոպայի միջև: Մյուս կողմից, արդյո՞ք ԵԽ նախագահ Միշելը կարող է պատկերացնել որևէ միջնորդության արդյունավետություն, եթե այն լինելու է ՌԴ պատկերացումներին հակադիր: Ինչպես նշել եմ բազմիցս, Ռուսաստանը տիրապետում է առնվազն խանգարելու բավարար գործիքակազմի, հետևաբար այդ պայմաններում ՌԴ-ն շրջանցելով որևէ արդյունք արձանագրելու փորձերը ավելի մեծ հավանականությամբ կարող են բերել իրավիճակի լրացուցիչ բարդացման, քան լարվածության նվազման և կայունության: Այդ հանգամանքները հիմք են տալիս խորհելու՝ առաջնորդվելով ռացիոնալության կանխավարկածով,  որ հազիվ թե Եվրոպայի Խորհրդի նախագահը փորձի նպաստել Լեռնային Ղարաբաղում և Կովկասում իրադրության ավելի վատթարացմանը, որովհետև դրա ազդեցությունը շոշափելի կլինի նաև հենց Եվրոպայի անվտանգության միջավայրի համար: Ըստ այդմ, առավել հավանական է, որ ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, ԵԽ-ն՝ չնայած հանգամանքին, որ Ռուսաստանը դուրս է եկել այդ կառույցից ուկրաինական իրավիճակի բերումով, այդուհանդերձ կովկասյան հարթակում ունի Մոսկվայի հետ աշխատելու շահագրգռություն: Ներկայումս դա բխում է նաև Հայաստանի և Արցախի շահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում