«Թալիբան» շարժումը միջոցներ է ձեռնարկում Աֆղանստանում ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 24-ին, հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլահ Մոջահիդը:
Նրա խոսքերով՝ Աֆղանստանում ԻՊ-ի անդամների թիվն աննշան է, քանի որ վերջին տարիների ընթացքում նրանք կարողացել են նվազեցնել իրենց ներկայությունը այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Ջելալաբադը և Քաբուլը:
«Թալիբանի» խոսնակը հավաստիացրել է, որ երկիրն ակտիվորեն իրականացնում է օպերատիվ և հետախուզական գործունեություն, որի արդյունքում ԻՊ անդամները կձերբակալվեն և կկանգնեն դատարանի առաջ, գրում է РИА Новости-ն: