Տհաճ միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլի Թուրքիայի առաջնության մեկնարկային տուրի «Գալաթասարայ»-«Գիրեսունսպոր» հանդիպման ժամանակ։ Մրցավեճի ընթացքում «Գալաթասարայի» թուրք կիսապաշտպան Քերեմ Աքթյուրքօղլուն նախատել է բրազիլացի կիսապաշտպան Մարկաոյին։
Վերջինս դուրս գալով հունից նախ գլխով այնուհետև բռունցքներով հարվածել է թուրք խաղընկերոջը։ Հանդիպման մրցավարը դաշտից հեռացրել է Մարկաոյին։