Monday, 29 04 2024
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Այստեղ լիքը բանվորի աշխատանք կա, ոչ ոք չի ուզում գնալ, աշխատել. պետք է վերականգնվի խորհրդային տարիների աշխատանքային ռիթմը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

 Պարոն Մակարյան, էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Հայաստանում տարբեր ոլորտներում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան և կոչ արել, որ «խոպան» գնացածներին «բերման ենթարկել»՝ Հայաստանը շենացնելու համար: Ինչպե/ս եք գնահատում այդ հայտարարությունը և որքանո՞վ է իրատեսական արտերկրում աշխատող մեր հայրենակիցներին բերել ՀՀ-ում աշխատելու՝ հաշվի առնելով աշխատավարձերի տարբերությունը դրսում և ներսում:

Աշխատաշուկայում մենք այդ պրոբլեմներն արդեն մի քանի տարի ունենք: Ես դեռ 3 տարի առաջ ասում էի, որ եթե կրթության նախարարությունը և ընդհանրապես կրթական համակարգը, արագ քայլեր չկատարեն և չապահովեն աշխատաշուկան կադրերով, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Մենք կադրերի լուրջ խնդիր ունենք տարիներ շարունակ: Որոշ մասնագիտությունների գծով դա արդեն 5-6 տարի շարունակվում է, օրինակ, եռակցողներ, փականագործներ, շինարարության  ոլորտում մետաղական կոնստրուկցիաներ  պատրաստողներ, պատշարներ, երեսապատողներ:  Նույնկերպ մենք մասնագետների կարիք ունենք մետաղամշակման ոլորտում, էլեկտրոնիկայի մասնագետներ, արդյունաբերական ձեռնարկություններում էլեկտրիկներ: Այդ տեղերը չեն լրացվում, որովհետև երիտասարդները այդ մասնագիտություններով չեն նախընտրում սովորել և մենք արդեն գիտենք, որ որոշ քոլեջներում արդեն մի քանի տարի այդ մասնագիտությունների գծով խմբեր չեն ձևավորվում; Այսինքն չկան ուսանողներ, որոնց դասախոսները կսովորեցնեն այդ մասնագիտությունները: Ավելին, որոշ քոլեջներում մասնագիտություններ են ավելացել, որոնք զուտ իրենց գոյությունը պահելու համար են: Տարիներ առաջ նրանք գնացին նրան, որ աուդիտոր, հաշվապահ, իրավագետ, այդպիսի հնչեղ անուններ դրեցին մասնագիտությունների վրա, որովհետև երիտասարդները սիրում են այդ ուղղություններով սովորել: Եվ որպեսզի ուսանող ունենային, ֆինանսավորում ունենային, որ քոլեջը չփակվի, գնացին դրան: Իհարկե, ՄԿՈՒ համակարգում դրական փոփոխություններ եղել են՝ ԵՄ ծրագրերի շրջանակներում, բայց միևնույն է, այդ խնդիրը կա: Բուհերում ևս կա խնդիրը. ասենք, պոլիտեխնիկական ինստիտուտի շատ ֆակուլտետներում թերի են խմբերը ձևավորվում և այդ մասնագիտությունները չեն ուսուցանվում: Վերջում ստացվում է, որ շուկա են մտնում մասնագետներ, որոնք հումանիտար ոլորտների մասնագետներ են, իրենք աշխատանք չեն գտնում, ստիպված են լինում ինչ պատահի, կատարեն: Եվ քանի որ բուհերի շրջանավարտները ավելի զարգացած են համարվում, այնուամենայնիվ, նրանք ինչ-որ աշխատանք գտնում են, բայց հաճախ քոլեջների ուսանողների տեղերն են գրավում: Այսինքն մենք մի կարգ ցածր կրթական համակարգ ենք  պահում, բուհ ավարտածը քոլեջի ավարտածի տեղն է աշխատում, իսկ քոլեջ ավարտածը աշխատանք չի գտնում:

Այսօր շատ մեծ դեֆիցիտ կա մասնագետների շինարարությունում՝ սկսած սովորական բանվորից, վերջացծար պատժարով, երեսապատողով, եռակցողնով, գաջ քսողներով: Այսօր նույնիսկ այդ եվրալուսամուտներ արտադրող, տեղադրող բրիգադները բավականաչափ դեֆիցիտ են: Այսօր մենք մասնագետի դեֆիցիտ ունենք նաև սննդի ոլորտում տեխնոլոգների, մեքենաշինության, մետաղամշակման ոլորտներում: Օրինակ, այսօր մի գործիքաշինական գործարան կա, որը 50 թափուր տեղ ունի ու չի կարողանում դրանք լրացնել, իրենց պետք են եռակցողներ, փականագործներ, խառատներ, որոնք այսօր չկան: Մնացել են տարիքով մարդիկ, որոնք գործարաններում քիչ գործ են անում: Մետաղական իրեր արտադրող մեկ այլ գործարանում էլի կան մեխանիկի, էլեկտրիկի, մետաղամշակող մասնագետների կարիք:

Արդյոք այդ մասնագետները չեն հեռացել Հայաստանից, քանի որ դրսում ավելի բարձր են վարձատրվում:

Ոչ, որովհետև այդ մասնագետներն այստեղ էլ լավ են վարձատրվում: Շատերը, որ գնում են Ռուսաստան աշխատելու, թվում է՝ այնտեղ փողը շատ է, բայց այդքան էլ այդպես չի: Նախկինում նրանք դրսում 100-1200 դոլար ստանում էին, բայց 2014 թվականին ՌԴ-ում ճգնաժամից հետո և գները բարձրացան, և աշխատավարձները նվազեցին: Հիմա հայերը արտագնա աշխատանքի գնում են 500-700 դոլար աշխատավարձ ստանալու ակնկալիքով: Բայց եթե հաշվի առնենք, որ այդ գումարի մի մասը ծախսում են ապրելու համար, վարձ են տալիս, տակը մնացածը իրենք հանգիստ կարող են նաև Հայաստանում աշխատել: Օրինակ, շինարարության բանվորը Հայաստանում օրական 6-8 հազար դրամ է աշխատում: Եթե մեկ ամիս աշխատի՝ 200 հազար դրամ կամ 400 դոլար փող կստանա: Ռուսաստանում եթե ասենք 700 դոլար է ստանում, դրանից 300 դոլարը հաստատ ծախսում է իր կացարանի և ուտելու վրա: Ինձ թվում է, որ միգրացիայի պատճառներից մեկն էլ այն է, որ շատերը Հայաստանի ներսում անհարմար են զգում այդ նույն աշխատանքը կատարել: Մյուս պատճառն էլ դրսում ապրելու գրավիչ կողմերն են: Ասենք, Ռուսաստանում կյանքն ազատ է, աչքից հեռու: Կինը Հայաստանում երեխաներին պահում է, ինքն էլ իբր փողն է աշխատում, բայց իրականում մի քիչ էլ իրենց գրավում է այդ ազատությունը, որ գնում են դուրս: Այստեղ լիքը բանվորի աշխատանք կա, ոչ ոք չի ուզում գնալ, աշխատել: Ես կարծում եմ՝ պետք է վերականգնվի խորհրդային տարիներին առկա աշխատանքային ռիթմը, որ մարդիկ առավոտյան գնում են աշխատանքի, երեկոյան գալիս:

Ռուսաստանում այս տարի խստանալու է միգրացիոն քաղաքականությունը: Սա կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որ ՀՀ քաղաքացիները վերադառնան Հայաստան:

Իհարկե: Տասնյակ տարիներ անկանոն միգրացիայի խնդիրը եղել է օրակարգում: Ընդ որում, ԵԱՏՄ շրջանակներում անկանոն միգրանտներ ընդունող հիմնական երկրները եղել են Ռուսաստանը, ապա Ղազախստանը: ՌԴ-ում կար ժամանակաշրջան, որ 12-15 մլն միգրանտ կար, այսինքն բնակչության մոտ 8 տոկոսը միգրանտներն էին:  Այդ միգրանտները շատ դեպքերում չեն պահպանում սահմանված ռեժիմը, չեն գրանցվում, սոցիալական բաներից չեն օգտվում և շատ դեպքերում թրաֆիքինգի մեջ են ընկնում: Դրա համար Ռուսաստանը սկսել է լուրջ ուշադրություն դարձնել այդ խնդրին, որովհետև անօրինական միգրանտների դեպքում նաև հարկային խնդիրներ են առաջանում: ԵԱՏՄ կանոնադրությունում կա կապիտալի ազատ տեղաշարժի դրույթ, որի մեջ նաև մարդկային կապիտալի տեղաշարժն է մտնում: Հիմա արդեն ԵԱՏՄ շրջանակում համաձայնություն են ձեռք բերում, որ Հայաստանում աշխատատեղերի վականսիան նաև լցնեն ԵԱՏՄ մյուս երկրները: Դրանք արդեն պաշտոնական վականսիաներ են, և մարդիկ կարող են դիմել այդ աշխատատեղերը լրացնելու համար: Սա կօգնի, որ անկանոն միգրացիա չլինի: Բայց հայ միգրանտների մի մասը կվերադառնա, որովհետև  շատերը այդ չափանիշներին չեն բավարարի: Մի մասը խախտումներ ունի, ստիպված կլինի վերադառնալ ու աշխատել Հայաստանում:

Մենք մի վերլուծություն արեցինք պարենային անվտանգության ոլորտում: Անցած տարի կորոնավիրուսի պատճառով ճանապարհները փակ էին, մարդիկ չէին կարողանում մեկնել Ռուսաստան, այդ մարդիկ ստիպված լուրջ գյուղատնտեսությամբ էին սկսել զբաղվել և անգամ հաջողություններ էին գրանցել: Բայց այս տարի ճանապարհները բացվեցին, վեր կացան գնացին: Սա արդեն բնավորության պես մի բան է դարձել: Այսինքն Հայաստանում իսկապես լիքը աշխատատեղ կա, բայց չկան մասնագետներ, որ դրանք լրացնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում