Monday, 29 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից

Ավստրիայի արտգործնախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել չձեռնարկել իրավիճակը սրող գործողություններ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի և ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ առկա լարվածության կապակցությամբ և կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի նոր սրացմանը հանգեցնող գործողություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ավստրիայի արտգործնախարարությունից՝ մանրամասնելով, որ արտգործնախարարները քննարկել են Արցախյան հակամարտությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Վտանգավոր մոլորություն կլինի հավատալ, որ հակամարտությունը լուծված է միայն այն պատճառով, որ զենքերն այժմ լուռ են: Ներքուստ հակամարտությունը շարունակում է եռալ»,- նշել է Շալլենբերգը՝ համոզմունք հայտնելով, որ տևական հակամարտությունը դադարեցնելու ամենակարևոր նախադրյալներից են մարդասիրական միջոցառումներն ու երկու կողմերի պատրաստակամությունը՝ ուղղված հակամարտության քաղաքական լուծմանը:

Նրա կարծիքով, այդ հարցում զգալի ներդրում պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) Եվրոպական միության աջակցությամբ:

«Մեզ շտապ անհրաժեշտ են արագ և պրագմատիկ լուծումներ մարդասիրական այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելը և ականազերծումը: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ կրկին վերսկսելու երկխոսության գործընթացը՝ հակամարտության կարգավորման նպատակով: Մեր կարծիքով, այս գործում առաջատար դեր պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է արտգործնախարար Շալլենբերգը՝ նշելով, որ անցյալ տարվա նոյեմբերի զինադադարը հակամարտության կարգավորմանն ուղղված առաջին քայլն էր միայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում