Ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդնելու համար ընտրության ենք գնում հին ԸՕ-ով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի տաղավարում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ավելացնելով, թե որոշ մարդիկ շանտաժով փորձում են, որ պատգամավորները իրենց քաղաքական շահերը իրացնեն:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ուղղված «Ազգային համաձայնության» դաշինք ձևավորելու առաջարկին՝ Հովակիմյանը նշեց․ «Ցավում եմ առաջին նախագահի հետ տեղի ունեցող ողբերգության համար»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի կողմից մայիսի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հավաքին, պատգամավորը հիշեցրեց․ «Քոչարյանը Թատերական հրապարակում Տեր-Պետրոսյանին շարքային ընդդիմադիր էր համարում: Նա չի սիրում Հայաստանը, ազգային ողբերգության վրա փորձում է վերակենդանանալ»: