Thursday, 16 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Այսօր երեկոյան. Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ Կրիշտիանու Ռոնալդուի

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում այսօր երեկոյան «Յուվենթուսը»՝ Թուրինում կմրցի «Ռոմայի» հետ։ Այս պահին Հռոմի թիմը 40 միավորով երրորդն է, իսկ «Յուվենտուսը»՝ 39 միավորով 4-րդը։ Մրցաշարային աղյուսակը 47 միավորով գլխավորում է «Ինտերը»»։ Երկրորդ տեղում գտնվող «Մլանն» ունի 46 միավոր։

Նշենք, որ «Յուվենտուսը» մեկ հանդիպում ավելի քիչ է անցկացրել, քան «Ռոման»։ Այս մրցավեճը սկզբունքային լինելուց զատ կարևոր է նաև մրցաշաային առումով։ Հաղթանակի դեպքում Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսը» կամրապնդվի լավագույն եռյակում և լավ նախադրյալներ կստեղծի առաջին հորիզոնականի համար պայքարելու։ Այս մրցավեճը առանձնահատուկ է նաև երկու թիմերի առաջատարների դիմակայության տեսանկյունից։ Խոսքը Կրիշտիանի Ռոնալդուի և Հենրիխ Մխիթարյանի մասին է։ Այո, վստահաբա կարող ենք ասել, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» առաջատարն է։ Նախորդ տուրում, «Վերոնայի» դեմ մրցավեճում Մխիթարյանը խփեց 9-րդ գնդակը ընթացիկ առաջնությունում։ Գոլ գումարած գոլային փոխանցում հաշվարկում հայ կիսապաշտպանը շարունակում է բարձր դիրք զբաղեցնել ոչ միայն Իտալիայում այլևս թոփ-5 առաջնություններում։ Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին ով խփել է 11 գնդակ և կատարել 8 գոլային փոխանցում։

Մխիթարյանը խփելով 9 գնդակ կատարել է 8 գոլային փոխանցում։ Ի դեպ գոլ + գոլային փոխանցում հաշվարկում Մխիթարյանն Իտալիայում առաջին հորիզոնականը կիսում է հենց Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Հայ ֆուտբոլիստն ունի 17 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում)։ Գոլ+փոխանցում համակարգով Մխիթարյանին ու Ռոնալդուին հաջորդում են Չիրո Իմոբիլեն ու Ռոմելու Լուկակուն։ Նրանք 16 միավոր են վաստակել։ Ինչ վերաբերվում է գոլային փոխանցումների հաշվարկին, ապա մեր ֆուտբոլիստը արդեն տևական ժամանակ վստահաբար առաջին հորիզոնականում է։ Նա երկու միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսին։ Հիշեցնենք, որ մկանային վնասվածքի պատճառով Մխիթարյանը չէր չմասնակցել «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում միակ հանդիպում է, որին մեր հավաքականի ավագը չի մասնակցել։

Ինչևէ, այսօր գոլ կամ գոլային փոխանցում կատարելու դեպքում գոլ + գոլային փոխանցում հաշվարկում Մխիթարյանը կշրջանցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին։ Իտալացի որոշ վերլուծաբանների կարծիքով այսօրվա հանդիպումը «Ռոմայի» համար շրջադարձային կարող է լինել։ Մասնավորապես, պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկայի թիմը արդյոեւնավետ է խաղում հատկապես միջին և ավելի թույլ թիմերի դեմ, իսկ ահա ուժեղ մրցակիցների դեմ սովորաբար անհաջողության է մատնվում։ «Յուվենտուսին» հաղթելու պարագայում «Ռոման» կարող է կոտրել սառույցը ապացուցելով, որ կարող է և արժանի է տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում։ Բուքմեյքերներն այսօրվա մրցավեճում ֆավորիտ են համարում դաշտի տերերին։

«Յուվենտուսի» հաղթանակի համար սահմանված է 1․7 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 4․2, իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 4․8 գործակցով։ «Յուվենտուս»-«Ռոմա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում