Monday, 29 04 2024
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Տնտեսությունը պետք է սովորի աշխատել կորոնավիրուսի պայմաններում. շատ բիզնեսներ փակման եզրին են

Առողջապահության նախարարության առաջարկով Հայաստանի Հանրապետությունում կարանտինային ռեժիմը ևս 6 ամսով կերկարաձգվի՝ մինչև հունիսի 11-ը։ Որոշումը էկոնոմիկայի նախարարի սրտով չէ։ Նա համարում է, որ տնտեսությունը պետք է շնչի։

Տնտեսագետների կանխատեսմամբ ևս կարանտինի երկարաձգումը չի կարող լրացուցիչ բացասական հետևանքներ չթողնել ՀՀ տնտեսության վրա։ Հետևաբար` լավագույն տարբերակն այն է, որ տնտեսությունը սովորի գոյատևել կորոնավիրուսի հետ միասին։ «Շուտով կլինի մեկ տարի, որ այս վիրուսը կա, որի պատճառով տնտեսությունը բազմաթիվ վնասներ է կրում։ Պետք է արդեն իսկ մշակված լինեին այն կառուցակարգերը, որոնց պայմաններում տնտեսությունը կարող էր աշխատել։ Ես կողմ եմ, որ առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է լինում կարանտինի երկարացմանը, քանի որ դա իր քաղաքականության իրականացման շրջանակներում է։ Մարդու կյանքն ավելի թանկ է, քան տնտեսությունը։ Բայց տնտեսությունն էլ պետք է զարգանա։ Իսկ դրա համար հարկավոր է, որ էկոնոմիկայի նախարարը ոչ թե հակադարձի  իր գործընկերոջը, այլ փորձի մտածել, թե ինչ անել, որ առկա պայմաններում ապահովվի տնտեսության բնականոն գործունեությունը։ Իսկ որ տնտեսությունը պետք է աշխատի, դա միանշանակ է։ Հակառակ դեպքում մենք բյուջեում փող չենք ունենա, որ լուծենք անգամ մեր պաշտպանության, առողջապահական ու սոցիալական  խնդիրները, որոնք հիմա՝ պատերազմից հետո, որպես  մեծ բեռ դրվել են պետության ուսերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։

Տնտեսագետի խոսքերով նախարարները, նախ և առաջ, կառավարման մասնագետներ՝ մենեջերներ պետք է լինեն, որ կարողանան հարմարվել տարբեր սահմանափակումների, ֆորսմաժորային իրավիճակների երկրի տնտեսությունը զարգացնելու համար։ «Պետք է ճկուն լինել։ Կորոնավիրուսը շարունակվելու է, լինելու են երրորդ, չորրորդ ալիքներ, լինելու է նոր տեսակի վիրուս։ Պետք է հարմարվել իրավիճակին մինչև պատվաստանյութ լինի։ Մենք  պետք է կորոնավիրուսի հետ հարմարվենք՝ որպես սովորական գրիպի, իսկ գրիպի ժամանակ տնտեսությունը չի կանգնում»,- ասաց Արիստակեսյանը։

Ամեն դեպքում, տնտեսագետի դիտարկմամբ, կարանտինի երկարաձգումը կազդի բնականաբար զբոսաշրջության, սպասարկման և այլ ոլորտների վրա։ Արիստակեսյանի խոսքերով՝ զբոսաշրջությունը չպետք է լիներ մեր տնտեսության գերակայությունը, քանի որ այն իր հերթին որոշ սահմանափակումներ ունի։ Երկրի տնտեսության գերակա ուղղությունը պետք է լինեն վերամշակող արդյունաբերության՝ հատկապես ծանր արդյունաբերության ուղղությունները, որոնք կորոնավիրուսի պայմաններում էլ չէին կանգնի և տնտեսությունը կզարգանար։

«Տնտեսության այլ ճյուղեր ևս պետք է համարվեն գերակա։ Դրանց մասին ես նոր նախարարին նամակ եմ գրել և արդեն 1 ամսից ավելի է սպասում եմ արձագանքի, սակայն ոչ մի արձագանք չկա, չեն կանչում մանրամասները  քննարկելու։ Բայց, եթե տեղական փորձագետների խոսքը չեն ուզում լսել, թող ուսումնասիրեն, հետպատերազմյան Գերմանիայի տնտեսության վերականգնման փորձը, թող Ադենաուերի կառավարության էկոնոմիկայի նախարարի փորձն ուսումնասիրեն ու փորձեն իրական գործ անել»,- ընդգծեց տնտեսագետը։

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բացասական են գնահատում կարանտինային ռեժիմի երկարաձգման որոշումը։ Նրա խոսքերով՝ տնտեսությունը պետք է աշխատի, հակառակ  դեպքում արդեն իսկ շատ լուրջ խնդիրներ են առաջ եկել։ Բազմաթիվ բիզնեսներ են փակվել, շատերը փակվելու եզրին են, և պետք է քայլեր ձեռնարկել այդ իրավիճակը շտկելու, այլ ոչ թե ավելի խորացնելու համար։ «Մենք բացասական ենք գնահատում այս որոշումը։ Հուլիսին, երբ բավականին ծանր էր իրավիճակը, կարանտինը մտավ, բայց հիմա, երբ իրավիճակը թեթևացել է, կարանտինն էլի երկարացնում են։ Մենք գտնում ենք, որ տնեսությունը պետք է աշխատի, մեր առաջ շատ ծանր  հարցեր են կանգնած։ Մենք հասկացանք, որ միայն ուժեղ տնտեսությամբ կարող ենք հաղթել։ Հետևաբար` տնտեսությունը միանշանակ պետք է աշխատի»,- ասաց Գևորգյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ իրենք հույս ունեն, որ անգամ կարանտինային ռեժիմի պարագայում որոշակի մեղմացումներ արվեն, լրացուցիչ խոչընդոտներ չստեղծվեն այն երկրներից եկողների համար, որտեղ բարվոք վիճակ է։ Գևորգյանը նաև ասաց, որ իրենց ոլորտի վերաբերյալ առկա սահմանափակումները մեղմացնելու առաջարկով իրենք արդեն իսկ դիմել են կառավարությանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում