Թեհրանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պետի տեղակալ Ռեզա Ջալալի Հոշնուդը հայտարարել է, որ մայրաքաղաքի առանձին հիվանդանոցներ երկրում հիվանդության տարածման երկրորդ ալիքի ժամանակ մահճակալների և բուժաշխատողների անբավարարության են բախվել:
«Մենք բախվել ենք երկու դժվարությունների՝ մահճակալների և բուժանձնակազմի անբավարարության»,- ISNA գործականությունը մեջբերում է Հոշնուդի խոսքը, որը նույնպես վարակվել է կորոնավիրուսով: Նա հավելել է, որ բժիշկների պակասն այն բանի հետևանք է, որ նրանք կամ նրանց ազգականները հաճախ իրենք են վարակվում կորոնավիրուսով:
COVID-19-ի դեմ պայքարի շտաբի անդամը նշել է, որ Իրանում հիվանդության տարածման երկրորդ ալիքը շատ ավելի լուրջ է առաջինից: Ներկայում Իրանը, ինչպես հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին, վերապրում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը:
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել է 267061-ի, զոհերի թիվը 13608 է: Դրա հետ մեկտեղ ապաքինվածների թիվը ներկայում հասել է 230608-ի: Հուլիսի սկզբից ի վեր Իրանը երեք անգամ նորացրել է մեկ օրում զոհերի ռեկորդը, վերջին անգամ՝ հուլիսի 9-ին, երբ իշխանությունները հայտնեցին 221 մարդու մահվան մասին՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին: