Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կաթվածով հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է Baza Telegram-ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Նշվում է, որ Ջիգարխանյանի վիճակը ծանր է գնահատվում, նա վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։
Դերասանի հարազատներն ու մտերիմները դեռևս չեն մեկնաբանել նրա հոսպիտալացման մասին տեղեկատվությունը։