Monday, 29 04 2024
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում

Նախագահ Արմեն Սարգսյանը խրախուսել է ուսանողական աշխատանքների մրցույթի հաղթողներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել էր առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը նաև մրցույթի ձևով տնային հանձնարարություններ էր տվել մասնավորապես Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների ուսանողներին՝ առաջարկելով աշխատանքներ գրել տարբեր թեմաներով:

Նախագահ Սարգսյանի առաջարկին արձագանքել են ոչ միայն ԵՊՀ-ի, այլև՝ Հանրապետության մի շարք այլ բուհերի և արտերկրի համալսարանների ուսանողներ։ Նախագահի աշխատակազմ ներկայացված ավելի քան 50 աշխատանքները երեք հիմնական թեմաներով են՝ Մերձավոր Արևելքի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, վարակների մաթեմատիկական մոդելավորումը և համավարակի պայմաններում բուժաշխատողների անվտանգության բարձրացման մեխանիզմները:

Մաթեմատիկական մոդելավորման և բժշկության ոլորտներում աշխատանքներ են ներկայացվել ինչպես անհատ ուսանողների, այնպես էլ խմբերի կողմից։ Նշված ոլորտներից ընտրվել են չորսական, իսկ արևելագիտության ոլորտից՝ երեք աշխատանք։ Ուսանողական աշխատանքներն ամփոփվել են Հանրապետության նախագահի աշխատակազմում ստեղծված հանձնախմբի կողմից: Ընտրված աշխատանքների հեղինակները հյուրընկալվել էին նախագահական նստավայրում։

Շնորհավորելով հաղթողներին և շնորհակալություն հայտնելով իր առաջարկն ընդունելու ու հետաքրքիր ուսումնասիրություններ ներկայացնելու համար՝ նախագահ Սարգսյանը նրանց է հանձնել նախատեսված մրցանակները՝ գրքեր և համակարգչային տեխնիկա։

Նախագահը հետաքրքրվել է ուսանողների հետագա ծրագրերով ու անելիքներով, հաջողություններ մաղթել նրանց՝ հորդորելով շարունակել ներկայացված թեմաների վերաբերյալ ուսումնասիրությունները և ձեռքբերումների մասին պարբերաբար տեղեկացնել իրեն։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել երիտասարդներին։ «Շարունակեք ստեղծագործել, աշխատանք կատարել։ Դա ոչ միայն հետաքրքիր և օգտակար կլինի ձեզ համար, այլև հաճույք կպատճառի ձեզ»,– ասել է նախագահը։

Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն են հաղթել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ նման նախաձեռնություններն ու նախագահի կողմից մրցանակի արժանանալը ոգևորիչ են և խթան՝ ձգտելու նոր հաջողությունների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում