Monday, 29 04 2024
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում

«Դիտորդների ասածներն այս պահին չենք մեկնաբանում». Արցախի ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ

Արցախում մարտի 31-ին կայացած խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով իրենց կողմից արձանագրված ընտրախախտումներին՝ գրել է, որ ընտրողների ցուցակները կազմելիս Արցախի ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ:

«Կան ընտրական հին, կներեք արտահայտությանս համար, «մուխլոժներ», որոնք Հայաստանում մի 10 տարի է, ինչ չեն արվում, և որոնք մենք չէինք մտածում, որ Արցախում կլինեն (սփոյլեր՝ սխալվում էինք): Խոսքը Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավելի ցուցակում ներառելու մասին է: Այսպիսով, պատահականորեն մի քանի՝ ըստ գտնվելու վայրի ցուցակ ուսումնասիրելով արդեն հայտնաբերեցինք մի քաղաքացու, ում ոստիկանությունը ներառել է Ստեփանակերտի միանգամից երկու ընտրական տեղամասերի (թիվ 1/11 և 1/13) ցուցակում: Միանգամից ասեմ՝ քաղաքացին երկու տեղամասերում էլ քվեարկել է: Ընդ որում, Ոստիկանությունը ընդհանրապես չուներ այդ քաղաքացուն ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք, քանի որ քաղաքացին հաշվառված էր և գտնվում էր միևնույն համայնքում: Ոստիկանության կողմից այս կեղծիքը կարող էր արվել միմիայն կանխամտածված, քանի որ անձնագրայինի ծրագիրը չի թողնում նման բան անել: Դա կարելի է անելի միմիայն «մանուալ»: Ռետրոսպեկտիվ հասկանալով մեր սխալը (որ իզուր ենք վստահել ոստիկանությանը)՝ փորձեցինք խնդրել բոլոր, ըստ գտնվելու վայրի, ընտրողների ցուցակները, որ ստուգենք դրանք (ինչպես անում էինք Հայաստանում մի 10-12 տարի առաջ): Եվ այստեղ պարզվում է, որ այդ ցուցակները ոստիկանությունում «չեն պահպանվել»: Այստեղ ևս խախտվել է ընտրական օրենսդրությունը և կատարվել քրեական օրենսգրքով արգելված արարք, քանի որ ընտրողների՝ ըստ գտնվելու ցուցակները ևս պետք է հրապարակվեն ոստիկանության կայքում (իսկ հրապարակվել են միմիայն հիմնական ցուցակները): Դատախազությանն այս դեպքով ուղարկված հանցագործության մասին հաղորդման հետ քիչ անց կուղարկենք ևս մեկը՝ ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի թե 1-ին և թե 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների մասով»,- մասնավորապես գրել է Իոաննիսյանը:

Այս կապակցությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանը նշեց, որ ոստիկանությունում ներկա դրությամբ այս հարցի առնչությամբ իրականացվում են համապատասխան ստուգումներ, և միայն դրանց ավարտից հետո կարող են դրա շուրջ մեկնաբանություն տալ:

«Թե՛ Դանիել Իոաննիսյանի նշած, թե՛ այդ օրը ոստիկանություն ստացված ընտրական ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հիմա իրականացնում ենք անհրաժեշտ ուսումնասիրություններ, որից հետո միայն առաջիկա օրերի ընթացքում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Ալեքսանյանն ու միևնույն ժամանակ հավելեց. «Նորմալ է, որ կարող է ինչ-որ մի բան ոստիկանության աչքից վրիպել, այսինքն՝ գուցե դա անուշադրություն կամ վրիպակ է եղել, դրա համար էլ, հիմք ընդունելով դիտորդական կազմակերպության ներկայացուցչի կողմից արված այդ հայտարարությունը, սկսել ենք ստուգումներ իրականացնել՝ պարզելու համար, թե դա որքանով է համապատասխանում իրականությանը»:

Մեր այն դիտարկմանը, որ սա ոչ թե պարզապես հայտարարություն է, այլ ընտրական հանցագործություն կատարելու մեղադրանք, մինչդեռ Դուք պնդում եք, թե «հնարավոր է վրիպակ լինի», ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարն արձագանքեց այսպես. «Մենք այդ ամենի վերաբերյալ հայտարարություն կանենք ստուգումների ավարտից հետո կամ կփորձենք հընթացս ներկայացնել տեղեկություններ այդ ստուգումների ընթացքի վերաբերյալ, հիմա ստույգ որևէ այլ բան ասել չեմ կարող»:

Ալեքսանյանն այդպես էլ հստակ չպատասխանեց մեր այն հարցին, թե ինչպե՞ս կարող էին նման վրիպակներ լինել ոստիկանության կողմից՝ այն դեպքում, երբ դիտորդները պնդում են, որ այդպիսի բան կարող էր արվել միայն կանխամտածված ձևով, քանի որ անձնագրային ծրագիրը չի թողնում այդպիսի բան անել, և հնարավոր է միայն «մանուալ» ձևով այդ գործողություններն իրականացնել:

«Չեմ մեկնաբանում դիտորդների ասածը, կրկնում եմ, որ թե՛ վրիպակների, թե՛ իբրև միտումնավոր արված բաների մասին հանդես կգանք հայտարարությամբ, հանրությանը կներկայացնենք մեր ուսումնասիրությունների արդյունքները»,- ասաց նա:

Բացի սրանից, ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք նաև, որ ընտրախախտումների վերաբերյալ մարտի 31-ին ԱՀ ոստիկանություն ստացվել է 11, իսկ հաջորդ օրը՝ 10 հաղորդում, ընդհանուր թվով՝ 21 դիմում, որոնք նույնպես ենթակա են ստուգման:

«Այդ օրը աշխատել է նաև մեր անձնագրային և վիզաների վարչությունը, որը քվեարկության ողջ օրվա ընթացքում 101 քաղաքացու կողմից տարբեր հարցերով ստացել է դիմումներ՝ թե՛ ցուցակներում տեղ գտած անճշտությունների, թե՛ հաշվառման հասցեների, թե՛ տարբեր այլ խնդիրներով, որոնց ուղղությամբ ևս աշխատում ենք»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում