Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

ՍԴ-ն պահպանում է Քոչարյանի գործին միջամտելու հնարավորությունը․ այս գործով փակուղի է

Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին: Նրանք պնդում են, որ չեն կարողանում վերականգնել տուժողի կարգավիճակը, ձգձգվում են դատաբժշկական տարբեր փորձաքննություններ, և մեղադրում են Հատուկ քննչական ծառայությանը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանին:

Մեր զրուցակցի խոսքով՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ հսկայական քանակությամբ տուժածներ կային, որոնց մի մասը հայտնվեց հիվանդանոցներում, մի մասը՝ ոչ, որովհետև հիվանդանոց գնալն ինքնին արդեն վտանգավոր էր: «Վիրավորված լինելու հանգամանքը նրանք դիտարկում էին որպես ընդդիմության հավաքներին մասնակցելու փաստ, իսկ այդ փաստն ինքնին արդեն այդ ժամանակ դատապարտելի էր: Շատերի վնասվածքներն էլ բժիշկները ներկայացրել են շատ ավելի թեթև, քան իրականում դրանք եղել են: Եվ այսքան տարիներ անց քննչական ծառայությունները ինչպե՞ս կարող են վերականգնել այդ իրականությունը. իրական պատկերի վերականգնումը մի քիչ բարդ է լինելու, թեև իհարկե կան այդ ճանապարհները»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը միաժամանակ հասկանում է տուժածների բողոքները:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին՝ Վարդան Հարությունյանը նշեց. «Փաստաբաններն իրավունք ունեն բողոքներ ներկայացնելու, անելու այն ամենը, ինչ անում են այսօր, բայց որքանո՞վ է ընդունելի այդ իրավունքի չարաշահումը, որքանո՞վ է տեղավորվում իրավաբանության շրջանակներում: Սա փակուղի է»:

Իրավապաշտպանը ակնհայտ է համարում, որ այս քրեական գործով փաստաբանները և մեղադրյալները իրենց հույսը կապում են Սահմանադրական դատարան կոչվող կառույցի հետ. «Եվ այդ Սահմանադրական դատարանը չի էլ թաքցնում, որ ապրում է, կա, գոյություն ունի միայն այդ գործի համար»: Նա հավելեց, որ երկու տարին քիչ ժամանակ չէր՝ լուծելու ՍԴ հարցը. «Այսօր արդեն գործ ունենք մեր թերացման հետ»:

Վարդան Հարությունյանի կարծիքով՝ Քոչարյանի գործով ՍԴ ցանկացած որոշում չի կարող կիրառելի լինել դատարանի համար. «Նրանք Սահմանադրական դատարան չեն, հատկապես ՍԴ նախագահը մենք գիտենք, թե ինչ զարտուղի ճանապարհներով է հասել այդ դիրքին, և այդ ճանապարհն ինքնին արդեն կասկածի տակ է դնում այդ դատարանի լեգիտիմությունը, լիազորությունները: Վահե Գրիգորյանը ժամանակին բավականին հստակ և մատչելի ներկայացրել է այդ ամենը: Ես չեմ կարծում, որ մեր ամբողջ երկիրը կարող է լինել այդ Սահմանադրական դատարան կոչվածի գերին. դա բացառվում է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում