Մոսկվայում տեղի է ունեցել արագ և կայծակնային շախմատի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը:
Մրցաշարի բացմանը ներկա էր ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Մրցաշարին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ:
Կանանց մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը:
Դեկտեմբերի 26-ին կկայանան արագ շախմատի 1-5-րդ տուրերը: Առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 16.00-ին: