Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Մի քանի անգամ դիմել եմ ղեկավարությանը թանգարան կառուցելու համար․ Զավեն Սարգսյան

«Ամանորին թանգարաններն աշխատելու են, և դա ճիշտ գաղափար է, նախ՝ պահանջարկ կա՝ զբոսաշրջիկները կարող են այցելել, բացի դրանից՝ սեղանների շուրջ նստելը շատ ծանր գործ է, լավ կլինի, որ մարդիկ կտրվեն դրանից: Մենք ողջունում ենք կառավարության այս որոշումը: Ուղղակի մեր ժողովուրդը թանգարաններ գնալ չեն սիրում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը՝ հավելելով, որ մարդը պետք է հաց ու ջրի քաղցի նման մշակութային քաղց էլ զգա և առնվազն ամիսը մեկ անգամ փորձի այդ քաղցը հագեցնել՝ մշակութային օջախներ այցելելով:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սերը դեպի մշակույթը մանկուց պետք է սերմանել: «Մեզ մոտ շատ լավ ծրագիր է իրագործվում, դպրոցականներն այդ ծրագրի շրջանակում սկսել են այցելել թանգարաններ, բայց երեխաների մոտ հիմնականում այնքան էլ լրջություն չկա»:

Զավեն Սարգսյանի կարծիքով՝ մշակութային քաղաքականություն մշակելու համար անհրաժեշտ է նաև դիմել խորհրդատվության՝ ոլորտի ներկայացուցիչների կարծիքն իմանալու համար: «Մշակութային քաղաքականության և մշակութի նկատմամբ վերաբերկունքի առումով դեռևս տրանսֆորմացիա տեղի չի ունեցել, երկիրը գնում է այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ գնում էր,- նշեց մեր զրուցակիցը: Նա նաև մտահոգություն հայտնեց այն առումով, որ մեր երկրում արդեն 30 տարի է ոչ մի թանգարան չի կառուցվել, բացի Կոմիտասի թանգարանից, որը պատրաստի շենք էր, «Հայաստան» հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց. «Մի քանի անգամ դիմել եմ ղեկավարությանը թանգարան կառուցելու համար: Գործարաններ ունենք, որոնք չեն գործում, վաճառել են չնչին գումարներով, կարելի էր դրանք թանգարաններ դարձնել… Թանգարանը պետության դեմքն է»:

«Երկու տարի առաջ կասեի, որ մշակութային ոլորտի խնդիրները լուծել հնարավոր չէ, – նշեց Զավեն Սարգսյանը,- բայց հիմա հնարավոր է, փառք Աստծո, ունենք ղեկավար, որին հավատում ենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում