Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթահարել դրանք. Հայկ Մարության

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ Երևան քաղաքը կարողացավ հաղթահարել աղբահանության հետ կապված խնդիրը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատեցին այս ամիսների ընթացքում, և հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը Երևանում, մասնավոր կազմակերպություններին ու այլ քաղաքների գործընկերներիս, որոնք կանգնած էին մեր կողքին անշահախնդիր ու ամեն ինչ անում էին քաղաքի համար: Անչափ շնորհակալ եմ նաև քաղաքի բնակիչներին, որոնք համբերատար սպասում էին խնդրի լուծմանը: Ես զգացի այդ համախմբվածությունը, այդ ջերմությունը, որ ցուցաբերում էին նրանք: Եվ սա ևս մեկ անգամ ավելի ուժեղացրեց մեր քաղաքը: Սա շատ կարևոր հաղթանակ էր ոչ թե մեզ, այլև մայրաքաղաքի համար: Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթած դուրս գալ»,- նշել է քաղաքապետը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ 2019-ի մարտից մինչ օրս պատվաստվել, ստերջացվել, քարտեզագրվել և համարակալվել է շուրջ 2000 շուն: Աշխատանքների ծավալը հատում է 60%-ի սահմանը:
«Ընկերությունն իսկապես շատ արդյունավետ աշխատանք է իրականացրել: Անչափ կարևորում եմ այս փաստը, որովհետև մենք նպատակ ունեինք, որ սպանդը պետք է վերացնենք, և մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն էինք վերցրել: Շնորհիվ ամբողջ անձնակազմի ջանքերի, կարողացանք այս ճանապարհը հաղթահարել»,- նշել է Հայկ Մարությանը:

Ավարտվել է փորձնական ծրագրով 20 վերելակների տեղադրման մրցութային գործընթացը: Քաղաքապետին զեկուցվել է, որ մատակարարների հետ պայմանագրերն արդեն կնքված են:

Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ գործնական քայլեր ձեռնարկել՝ նոր երթուղային ցանցի իրագործման համար անհրաժեշտ ավտոբուսների արտադրության, գնային քաղաքականության ու հետագա սպասարկման հետ կապված:

Անդրադառնալով ընթացիկ տարում կանաչապատման ոլորտում առաջացած խնդիրներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը հորդորել է գույքագրել և 2020թ. ծրագրերում նախատեսել համակարգի արդիականացման աշխատանքներ:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 180 հազար դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 26 մլն 160 հազար դրամ: Ընդհանուր առմամբ անցած չորս ամիսների ընթացքում Երևանի 6 վարչական շրջաններում կատարված գույքագրման արդյունքում ընկերության մուտքերն ավելացել են շուրջ 104 մլն դրամով: Կարևորելով գործընթացը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հետևողական աշխատանքի համար:

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. քաղաքապետին զեկուցվել է, որ տոնական ու մշակութային միջոցառումներով լեցուն կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:

Հոկտեմբերի 24-26-ը Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա «Թումանյանական օրեր Թբիլիսիում» մշակութային ծրագիրը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Մշակութային ծրագրի շրջանակում նախատեսված են հիշատակի մի շարք արարողություններ, այցելություն Թիֆլիսի հայկական պատմամշակութային վայրեր՝ Սուրբ Գևորգ եկեղեցի, հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, իսկ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կկայանա հայ և վրացի մտավորականների հանդիպումը: Նույն օրերին Վանաձորում կկայանան «Երևանի օրերը», որոնք ևս հագեցած կլինեն բազմաբնույթ միջոցառումներով:

Հանձնարարվել է աշխատանքներ տանել՝ մշակութային կարևոր այս երկու նախաձեռնությունները հավուր պատշաճի իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում