Monday, 29 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է
18:30
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը Կիևում է
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
Ջեյհուն Բայրամովը Արաևատ Միրզոյանի «հետքով»
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից

«Պրահայի քվադրինալե»-ն և «Պերմի սպիտակ գիշերները»

Անդրադառնալով հունիսի 1-26-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՀԱՅՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի կազմակերպած՝ Հայաստանի փայլուն մասնակցությանը աշխարհի խոշորագույն և ամենաճանաչված միջազգային փառատոն-ցուցահանդեսին՝ «Պրահայի քվադրինալե»-ին և «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնին՝ «ՀԱՅՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը ասաց, որ «Սպիտակ գիշերներ Պերմում» փառատոնի շրջանակներում հնարավորություն է ընձեռվել բացելու «Մեծ Կովկասի օրերը Պերմում» նախագիծը, որին մասնակցել են Ինգուշեթիան, Ադրբեջանը, Դաղստանը, Իրանը և Հյուսիսային Օսիան. «Հայկական կողմը հանդես եկավ կինոծրագրով, որի շրջանակում ցուցադրվել են «Խճճված զուգահեռներ», «Վերջին լարախաղացը», «Բաց երկնքի տակ», «Աշնան արև» ֆիլմերը:

Թատերական ծրագրում հանդես եկավ Երևանի Հովհ. Թումանյանի անվանտիկնիկային թատրոնը՝ իր «ԱԿ-ԱԿ» ներկայացումով, «ՄԻՀՐ» թատրոնն էլ հանդիսականի դատին հանձնեց «Գույներ» և «Սև ամրոց» ներկայացումները»: «Սպիտակ գիշերներ» արվեստների փառատոնին համերգային ծրագրով իր մասնակցությունն է բերել նաև «Art Voices» ջազային սեքստետը:

«Պրահայի քվադրինալե» նախագծի հեղինակ, համադրող Նելլի Բարսեղյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը, որ գնահատել է իրենց առաջարկը և աջակցություն ցուցաբերել, ապա հավելեց. «Փառատոնը անցկացվում է 1967 թվականից Չեխիայի մշակույթի նախարարության, Եվրամիության և «ՍNEՏCՕ»-ի կողմից՝ Չեխիայի նախագահի հովանու ներքո: Եվ ինչպես հուշում է փառատոնի անվանումը, այն անցկացվում է չորս տարին մեկ: «Պրահայի Քվադրինալե»-ի 40 տարիների ընթացքում իրենց աշխատանքներով ներկայացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, Տադեուշ Կանտորը, Ժոզեֆ Սվոբոդան, Դավիթ Բորովսկին և այլք: Ամեն մի տաղավար բնութագրում էր տվյալ երկիրը։ Հայաստանի տաղավարը ներկայացված էր գլանափաթեթի տեսքով, որով փորձում էինք մաքրել հիշողության փոշին, գլանափաթեթի շրջանակները հենց այդ էին խորհրդանշում։ Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների և այցելուների շրջանում՝ հնարավորություն ընձեռելով բացահայտել ու ճանաչել Հայաստանը: Ի դեպ, այս տարի գրանցվել է այցելուների աննախադեպ թիվ՝ շուրջ 40,000»։

«ՀԱՅՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով՝ սա «ՀԱՅՖԵՍՏ»-ի հերթական նախագիծն էր օտարներին՝ «Քվադրինալե»-ի տասնյակ հազարավոր մասնակիցներին հաղորդակից դարձնելու հայկական արվեստի ժանրերին, թատերարվեստին ու հայ թատրոնի պատմությանը, փորձի փոխանակման միջոցով խթանելու ժամանակակից հայ թատրոնի զարգացումը. «Պրահայի Քվադրինալեն» աշխարհի խոշորագույն և ամենաճանաչված միջազգային թատերական փառատոնն է բեմական ձևավորման ոլորտում՝ բաղկացած երեք մասնաբաժիններից (բեմանկարչություն, զգեստների, լուսային և երաժշտական ձևավորում), որոնց ընթացքում տեղի են ունենում բազմաբնույթ ցուցադրություններ, սիմպոզիումներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում