Ձեռքեր չունեցող տասնամյա աղջիկը հաղթել է վայելչագրության մրցույցթում՝ տեղեկացնում է CNN-ը։
Երրորդ դասարանցի Սառա Հինսլին ԱՄՆ նահանգի Մերիլենդ նահանգում բնակություն է հաստատել չորս տարեկանից, երբ նրան որդեգրել է ամերիկացի ընտանիքը։ Աղջիկն ի ծնե չունի ձեռքեր։ Նա անգլերեն սովորել է իր խորթ քրոջից՝ Վերոնիկայից։ Հենց այդ ժամանակ էլ աղջիկը սկսել է գրել անգլերեն տառեր։
Նրա ուսուցչուհին խոստովանել է, որ աղջիկը բնածին տաղանդ ունի։
Տասնամյա չինուհին ստացել է Նիկոլաս Մաքսիմի մրցանակը վայելչագրության համար։ Մրցանակը տրվում է հաշմանդամ կան մտավոր հետամնաց դպրոցականներին։