Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Մեր առաքելությունը մեկն է՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին. Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում մասնակցել է բարեգործական ճաշկերույթի

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ ապրիլի 6-ի երեկոյան Լոս Անջելեսում ներկա է գտնվել Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի 34-րդ ամենամյա գալա-ճաշկերույթին, որից հավաքված ողջ հասույթը փոխանցվել է «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին:

Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 800-ը. այդ թվում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, Կալիֆորնիայի նահանգի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, անվանի գործարար Մայք Սարյանը, բժիշկիներ, մտավորականներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Գալա-ճաշկերույթին ելույթներով հանդես են Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի տնօրեն Արմոնդ Կոտիկյանը, փոխտնօրեն Քևին Գալստյանը, Սերժ Թանկյանը:

Գալա Ճաշկերույթին որպես պատվավոր հյուր հանդես է եկել նաև Աննա Հակոբյանը:

«Ինձ համար մեծ հաճույք է տեսնել Ձեզ բոլորիդ այստեղ և շնորհակալություն ձեր ներկայության և մասնակցության համար: Ես կցանկանամ հատուկ շնորհակալություն հայտնել այս երեկոյի կազմակերպիչներին՝ հայ-ամերիկյան բժշկական կազմակերպությանը, մեր լավ ընկեր բժիշկ Շանթ Շախերդեմյանին, ով այս ամիսների ընթացքում տքնաջան աշխատել է, որ այս միջոցառումը դառնա իրականություն: Այս երեկոն շատ կարևոր առաքելություն ունի՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այսօր մենք միավորվում ենք մեկ նպատակի համար՝ ապահովել առողջ, խաղաղ և երջանիկ մանկություն հայ մանուկների համար: Տարեկան Հայաստանում հարյուր երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ:

Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք այդ երեխաներին: Միասին մենք կարող ենք պայքարել քաղցկեղով տառապող յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, և դա մեր պարտավորությունն է՝ թույլ չտալ, որ նրանց կյանքերն ընդհատվեն ֆինանսի բացակայության պատճառով: Դուք ավելի քան ես տեղյակ եք, որ քաղցկեղը մեր ժամանակներում այլևս առաջվանը չէ: Այն այլևս այն սարսափելի և անբուժելի հիվանդությունը չէ, ինչպես տարիներ առաջ: Մարդկությունը և դուք՝ բժիշկներդ գտել եք քաղցկեղը հաղթահարելու ուղիները: Այսօր հիմնականում մենք կարող ենք հաղթել քաղցկեղի դեմ պայքարում, բայց դեռևս լինում են դեպքեր, երբ մենք հաջողություն չենք ունենում և բժշկությունն ու գիտությունը դեռևս չեն գտել քաղցկեղի դեմ կախարդական բանալին բոլորի համար: Եվ այդ պատճառներից գլխավորն էլ այն է, որ մեծ գումարներ են հարկավոր այդ ճակատամարտի համար: Այսօր հիմնականում հարուստ և զարգացած երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ն է, քաղցկեղը լոկ հիվանդություն է, բայց առավել քիչ զարգացած երկրներում քաղցկեղն ու մահը հոմանիշներ են:

Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ես վստահ եմ, որ շատ շուտով մեր երկիրը տեղ կզբաղեցնի աշխարհի զարգացած երկրների շարքում: Բայց այսօր, այս վայրկյանին քաղցկեղով հիվանդ մեր երեխաները չեն կարող սպասել այդ զարգացմանը, մեր երեխաները սպասում են բուժման և դրա համար նրանք մեր օգնության կարիքն ունեն:

«City of smile» հիմնադրամը ստեղծվել է կյանքեր փոխելու համար, այդ կյանքերը դրական ուղղությամբ տանելու, երեխաներին և նրանց ընտանիքներին ժպիտը վերադարձնելու: Մենք սկսում ենք պահպանել մեկ ժպիտը՝ միաժամանակ բերելով ժպիտ ընտանիքին, որովհետև ինչպես ես մի անգամ ասել եմ, փրկելով մեկի կյանքը մենք փրկում ենք աշխարհը: Ձեզանից շատերը բազմաթիվ անգամ օգնել են մեր հայրենիքին, ես դա գիտեմ և դուք դա արել եք առանց որևէ ակնկալիքի, ձեր միակ մտածմունքը եղել է այն, որ ձեր օգնությունը ճիշտ տեղ հասնի: Այս առումով վստահեցնում եմ, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին նվիրաբերված յուրաքանչյուր դրամ ծառայելու է իր նպատակին՝ բուժել քաղցկեղով հիվանդ երեխայի, փրկել այդ հրեշտակների կյանքն ու վերադարձնել երջանկություն նրանց ընտանիքներին:

Աշխարհի ամենավատ բանն է, երբ դուք պատկերացնում եք ծնողներին, որ նստած են անկողնում պառկած իրենց զավակի կողքին և ի վիճակի չեն նրան ոչնչով օգնել: Այսօր մի քանի հարյուր մարդ է այստեղ հավաքված և դա նշանակում, թե որքան շատ մարդ կա այդ երեխաների և նրանց ծնողների կողքին, փոխանցելով հույսի շող և մեկնելով օգնության ձեռք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այստեղ լինելու համար, շնորհակալություն այն թիմին, որ իրականություն է դարձրել այս միջոցառումը, շնորհակալություն համագործակցության և Հայաստանի կողքին լինելու համար»,-ասել է Աննա Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում