Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տեղական ընտրություններում հաղթել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ընդհանուր 778 տեղական ինքնակառավարման մարմնում մենք ենք հաղթել, ներառյալ՝ խոշոր քաղաքների 16 քաղաքապետարան»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ իր կուսակցության ներկայացուցիչները կգլխավորեն տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 56 տոկոսը։ Էրդողանը հավելել է, որ կուսակցությունն առավելագույն ջանքեր կգործադրի՝ իր թերությունները շտկելու համար։