94 տարեկանում վախճանվել է ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն, հաղորդում է Le Figaro-ն:
Նշվում է, որ ավելի քան 50 տարի տևած իր կարիերայի ընթացքում նա հասցրել է նկարահանվել Ժաք Բեքերի, Կլոդ Շաբրոլի և Անրի Վերնեյի ֆիլմերում: Պերոն նկարահանման հրապարակում աշխատել է Կատրին Դենևի, Ժան Փոլ Բելմոնդոյի և Ժան Լուի Տրենտինյանի հետ:
«Կյանքը և ոչինչ ավելի» ֆիլմի դերի համար Պերոն «Սեզար» մրցանակի է առաջադրվել: