Thursday, 16 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Հայաստանի հավաքականը չունի մարզիչ, բայց․․․ «Հանրապետականի» անշլագը հոկտեմբերի 16-ի՞ն

Սեպտեմբերի 13-ին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Ջիբրալթար հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Հայկական ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկրպագուները հավատում են, որ մեր ազգային թիմը կերպարանափոխված կլինի: Հայաստանի ազգային հավաքականը այս պահին չունի գլխավոր մարզիչ և գտնվում է բավական բարդ իրավիճակում:

Եթե սթափ գնահատենք իրավիճակը ապա պետք է արձանագրենք, որ Ջիբրալթարի և հոկտեմբերի 16-ին կայանալիք Մակեդոնիայի հետ մրցավեճերում մերոնց 6 միավոր վաստակելու հնարավորություններն այնքան էլ մեծ չեն: Հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ ֆուտբոլասերը չգիտի նույնիսկ թե ովքեր են հրավիրվել ազգային հավաքական, կամ ով է նրանց հրավիրել: Այս ամենը սակայն չի խանգարում երկրպագուին հավատալ, որ Հայաստանի հավաքականը կհասնի ցանկալի արդյունքի: Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆ դուրս գալու համար Ջիբրալթարի նկատմամբ առավելության հասնելուց զատ անհրաժեշտ է գոնե 2:0 հաշվով հաղթել Մակեդոնիայի ընտրանուն: Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում Լիխտենշտեյնին 1:0 հաշվով հաղթելուց հետո Սկոպյեում 2:0 հաշվով զիջել էր Մակեդոնիային: Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ հավասար միավորների դեպքում որպես առաջնային առավելություն դիտվելու են միմյանց միջև տեղի ունեցած մրցավեճերում գրանցված արդյունքները: 2 կամ 3 գնդակի տարբերությամբ մակեդոնացիներին հաղթելու դեպքում իրական հնարավորություն կունենանք պայքարը շարունակելու:

Ազգային թիմի նկատմամբ հավատի գլխավոր խթանն ինչ խոսք մթնոլորտի փոփոխությունն է: Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո կատարվեց ազգային թիմը երկրպագուին մոտեցնելու կարևորագույն քայլը: Առաջիկա հանդիպումներին «Հանրապետական» մարզադաշտում ներկա գտնվելու համար երկրպագուն կվճարի ընդամենը 1000 դրամ: Այսքան արժեն Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը: Սա մեծ ոգևորություն է առաջացրել երկրպագուների շարքերում որոնք տարիներ շարունակ պայքարում էին Հայրապետյանի կողմից սահմանված գների դեմ: Հիմա ազգային հավաքականը հասանելի է հասարակության անհամեմատ ավելի լայն շերտերի համար: Ֆուտբոլասերին մարզադաշտ վերադարձնելն ու ազգային թիմին մոտ պահելը սիրված մարզաձևը ուշքի բերելու կարևորագույն գործոններից է: Սա կարելի է համարել ֆուտբոլասերների հաղթանակը, և նրանք անպայման կօգտվեն դրանից: Կամա թե ակամա հայ երկրպագուն հետայսու շատ ավելի մոտ կլինի ազգային հավաքականին: Երկրպագուների զգալի մասը պատանիներ ու երիտասարդներ են, որոնցից շատերը ուղղակի չունեին հնարավորություն 5 հազար դրամ վճարելու «Հանրապետական» մարզադաշտում ներկա գտնվելու համար: Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկի» և «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներին, որոնց մուտքն անվճար էր, տեսանք լեցուն «Հանրապետական»: Սա հզոր մի պոտենցիալ է, որը ամեն գնով պետք է մոտ պահել ստադիոնին: Վստահ ենք, որ առաջիկա հանդիպմանը «Հանրապետական»-ում անհամեմատ ավելի շատ երկրպագուներ կլինեն, քան Հայաստան-Լիխտենշտեյն մրցավեճի ժամանակ: Ռուբեն Հայրապետյանի օրոք Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների ժամանակ տոմսերը վաճառվում էին 4-10 հազար դրամով:

«Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում հաստատեցին, որ նախորդ հանդիպման համեմատ տոսմերն ավելի շատ են սպառվում: Հնարավոր է, որ հանդիպման նախօրեին 1000 դրամանոց տոմսերը սպառված լինեն: Կարելի է ենթադրել, որ Ջիբրալթարի հավաքականին հաղթելու դեպքում հոկտեմբերի 16-ին «Հանրապետականում» իրական անշլագ կլինի: Փաստորեն, առաջիկա հանդիպումներում աջակցության էներգետիկային պակաս ըստ էության չի լինի: Ինչ-խոսք ցանկալի կլինի, որ մինչև Ջիբրալթարի հետ հանդիպումը մեր հավաքականն ունենա բարձրակարգ գլխավոր մարզիչ: Երկրպագուները ամեն ժամ սպասում են նորությունների:

Խաղից 7 օր առաջ մարզիչ չունենալն իսկապես անհանգստացնող է: Հուսանք, որ առաջիկա օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կկատարի երկրորդ կարևոր քայլը և մեր հավաքականը կդրվի դեպի հաղթանակ տանող ռելսերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում