Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Արթուր Վանեցյանը «ջարդեց» Ռուբեն Հայրապետյանի կառուցած պատնեշը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Արթուր Վանեցյանը կատարեց կարևորագույն մի քայլ: Նա հայտարարեց, որ Ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գնային քաղաքականությունը կտրուկ փոփոխվելու է: Մասնավորապես, հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ջիբրալթար հանդիպման տոմսերի գինը կսկսվի 1000 դրամից:

«Առաջին որոշումներից մեկը վերաբերելու է հենց տոմսերի գների փոփոխությանը: Եվ պետք է նշեմ, որ «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հենց առաջիկա խաղի տոմսերը կսկսվեն 1000 դրամից: Մնացած տոմսերի գները ևս նույն տրամաբանությամբ կնվազեցվեն»,- ասել էր Վանեցյանը:

Փաստորեն, ՀՖՖ նոր ղեկավարությունը ազգային թիմի հանդիպումների տոմսերի գներն էժանացնում է 4 անգամ: Ռուբեն Հայրապետյանի օրոք Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպումների ժամանակ տոմսերը վաճառվում էին 4-10 հազար դրամով: Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման ժամանակ միայն Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերն արժեին 2000 դրամ: Արևելյան և Արևմտյան տրիբունաների տոմսերի գները փոփոխության չէին ենթարկվել: Մասնավորապես, իր համար «կարապի երգի» խաղին ընդառաջ՝ Ռուբեն Հայրապետյանը որոշել էր 2000 դրամանոց նվեր մատուցել ֆուտբոլասերներին: Տպավորությունն այնպիսին էր, որ Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերի գները 2000 դրամով էժանացնելով՝ Հայրապետյանը մեծահոգություն էր ցուցաբերել, որի համար պետք է հասարակությունը շնորհակալություն հայտներ: Լիխտենշտեյնի պես գաճաճ հավաքականի հետ հանդիպումը Արևելյան կամ Արևմտյան տրիբունաներից դիտելու համար մարդիկ ստիպված են եղել վճարել 5-10 հազար դրամ, ինչն ուղղակի աբսուրդ է:

Համեմատության կարգով նշենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ադրբեջանցիները իրենց ազգային թիմի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հետ հանդիպումը մարզադաշտում դիտել են՝ վճարելով ընդամենը 2 մանաթ՝ 1.2 ԱՄՆ դոլար, մոտ 600 դրամ: Այս խաղի ամենաթանկ տոմսերը վաճառվել են 19 մանաթով կամ 10 ԱՄՆ դոլարով: Հարևան Վրաստանում էլ ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպման տոմսերը արժեն միջինը 5-25 լարի, այսինքն՝ 1000-ից 5000 դրամ: Սեպտեմբերի 9-ին Սկոպյեում տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի Մակեդոնիա-Հայաստան հանդիպման տոմսերի գներն էլ սկսվել են 2 եվրոյից:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ գների իջեցումը էապես չի խթանի ֆուտբոլի զարգացմանը: Շատերը նշում են, որ խայտառակ մրցելույթներից հետո երկրպագուն վերջնականապես հեռացել է մարզադաշտից: Ժամանակին, երբ Հայաստանի ազգային հավաքականը անհամեմատ ավելի ուժեղ էր և տպավորիչ հաղթանակներ էր տանում, տոմս գնելը դարձել էր խնդիր: 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը նույնիսկ վաճառվում էին, այսպես կոչված, սև շուկայում սահմանված գներից մի քանի անգամ ավելի թանկ: Այո, մարդիկ չէին խնայում 10.000 դրամը, բայց դրանից օգտվում էր միմիայն ՀՖՖ-ն՝ ստանալով գերշահույթ: Ազգային թիմը հասարակությունից հեռու պահելը Հայրապետյանի համար կարծես գերխնդիր լիներ: Բազմաթիվ բաց նամակները, խնդրանքներն ու պահանջները որևէ արձագանք չէին ստանում:

Հիմա ազգային հավաքականը հասանելի է հասարակության անհամեմատ ավելի լայն շերտերի համար: Ֆուտբոլասերին մարզադաշտ վերադարձնելն ու ազգային թիմին մոտ պահելը սիրված մարզաձևը ուշքի բերելու կարևորագույն գործոններից է: Վստահ ենք, որ առաջիկա հանդիպմանը «Հանրապետական»-ում անհամեմատ ավելի շատ երկրպագուներ կլինեն, քան Հայաստան-Լիխտենշտեյն մրցավեճի ժամանակ: Ֆուտբոլասերի՝ տարիներ շարունակ բարձրացված բողոքը վերջապես տեղ հասավ: Սա կարելի է համարել ֆուտբոլասերների հաղթանակը, և նրանք անպայման կօգտվեն դրանից: Կամա թե ակամա հայ երկրպագուն հետայսու շատ ավելի մոտ կլինի ազգային հավաքականին: Երկրպագուների զգալի մասը պատանիներ ու երիտասարդներ են, որոնցից շատերը ուղղակի չունեն հնարավորություն 5 հազար դրամ վճարելու «Հանրապետական» մարզադաշտում ներկա գտնվելու համար: Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկի» և «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներին, որոնց մուտքն անվճար էր, տեսանք լեցուն «Հանրապետական»: Սա հզոր մի պոտենցիալ է, որը ամեն գնով պետք է մոտ պահել ստադիոնին:

Վանեցյանը կատարեց առաջին և ֆունդամենտալ քայլը՝ «ջարդելով» ազգային հավաքականի և երկրպագուի պատնեշը: 16 տարիների ընթացքում Հայրապետյանն այդպես էլ չհասկացավ, որ ազգային հավաքականը միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս երկրպագուին, այսպես ասած, լինել երկրպագու, մարզադաշտում զգալ և վայելել ֆուտբոլային մթնոլորտը:

Չնայած անհաջող ելույթներին՝ ազգային թիմը մեր երկրի ֆուտբոլային թիվ մեկ ներկայացուցիչն է և կշարունակի մնալ ուշադրության կենտրոնում: Հուսանք նաև, որ մեր հավաքականը դուրս կգա ճգնաժամային իրավիճակից՝ առաջացնելով ֆուտբոլային աժիոտաժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում