Օգոստոսի 21-31-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներ իրավունք էին ստացել մասնակցելու երիտասարդների աշխարհի առաջնությանը, սակայն ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը, հավաքականը Բուդապեշտում հանդես կգա 5 մարզիկով, քանի որ մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածքներ են ստացել:
Բուդապեշտում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյան, 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը: Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ: