Friday, 10 05 2024
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
12:15
ԱՄՆ-ն ողջունում է Ալմաթիում ադրբեջանա-հայկական բանակցությունները
Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է
Երեւանյան «փասիանս» Ալմաթիից առաջ
Ընդգծվել է անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման անհրաժեշտությունը
Բոլորին կոչ եմ անում, թե’ մարզերում, թե’ Երևանում՝ պիտի պարալիզացնենք. Բագրատ արքեպսկ
Վարչապետի թեկնածուն կարող է քաղաքական ուժերից չլինել, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում
Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք. Բագրատ արքեպսկ. Գալստանյան
Սա դեռ սկիզբն է՝ քայլ առ քայլ կտեղափոխվենք քաղաքական լուծումների դաշտ
11:15
Նավթի գներն աճել են- 09-05-24
11:00
Ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Վթար Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժած
Իսրայելը պատրաստ է կռվել թեկուզ մերկ «եղունգներով»․ Նեթանյահու
ՀՀ նախագահը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՌԴ կառավարության նախագահի պաշտոնում առաջադրվել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ կլինի
Պարզվեց «Հայրը» Քոչարյանն էր, «Որդին»՝ Սերժը, «Սուրբ հոգին»՝ Պուտինը. արդեն լրիվ բաց են խաղում
Այսօր կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
Վերջին ճակատամարտն է ռուսական ազդեցությունը պահելու համար
Սպասվում են տեղումներ
Սկզբունքային հարց է՝ ով է նրանց վարչապետի թեկնածուն. վախենամ՝ նախկինների վերադարձ լինի
Բագրատ Սրբազանի դեմ վարույթ են սկսել. «Հրապարակ»
Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի. «Հրապարակ»
Փաշինյան-Պուտին «այսբերգի» տեսանելի եւ ստորջրյա մասերը
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին

Ի՞նչ օրակարգով Թեհրան կմեկնի Նիկոլ Փաշինյանը

Երեկ միանգամից երկու տեղեկատվություն է հայտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի վերաբերյալ։ Իհարկե, տեղեկատվության աղբյուրն ըստ էության նույնն է։ Մի դեպքում դրա մասին խոսել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ հյուրընկալվելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ավելի ուշ վերջինս պարզաբանում է ներկայացրել «Արմենպրես» գործակալությանը։

Երեկ ընդունելով հարևան երկրի դեսպանին՝ Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը թերևս ակնարկել է, որ Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին դրամատիկ զարգացումները, մասնավորապես՝ ամերիկյան պատժամիջոցները ազդեցություն չեն ունենալու հայ-իրանական հարաբերությունների վրա։

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավականին կոշտ հայտարարություն էր հնչեցրել՝ ասելով, թե այն ընկերությունները, որոնք տնտեսական հարաբերություններ կհաստատեն Իրանի հետ, կզրկվեն ԱՄՆ-ի հետ հարաբերություններ ունենալու հնարավորությունից։ Թրամփի այս կոշտ երկընտրանքը շատերին է անհանգստացրել նաև Երևանում։ Թեև դժվար է ճշգրտորեն կանխատեսել, թե ինչ քայլերի կդիմի անկանխատեսելի վարքագծով հայտնի Թրամփը, բայց Վաշինգտոնում միշտ ըմբռնումով են մոտեցել հայ-իրանական հարաբերություններին՝ համարելով, որ դրանք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, որի երկու սահմանները հասկանալի պատճառներով փակ են։

Կարծում ենք՝ ամերիկյան վերնախավում այս մոտեցումը կշարունակի գերիշխող մնալ, այլ հարց է, որ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների վերականգնման հետևանքով Իրանի տնտեսական հնարավորությունները որոշակիորեն սահմանափակվել են, ինչը, բնականաբար, հետևանքներ կունենա նաև Հայաստանի հետ հարաբերությունների վրա, մասնավորապես՝ կարող է ազդել առևտրի շրջանառության ծավալի, մեր երկիր այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի վրա։

Այնուամենայնիվ, երեկ դեսպանը, կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ, պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որ երկու երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ: Սրանք այն ոլորտներն են, որոնք կարևորվում են Թեհրանի կողմից, շատ կարևոր է, որպեսզի Երևանը ներկայացնի երկկողմ հարաբերությունների իր տեսլականը։

Իհարկե, Երևանում այս օրերին կան նաև էյֆորիկ տրամադրություններ, որոնք հանգում են նրան, թե Հայաստանը կարող է որոշակի միջնորդական առաքելություն ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի բարդ հարաբերություններում։ Սրանք, իհարկե, խոսակցություններ են, որոնք որևէ աղերս չունեն ռեալ պոլիտիկի հետ։ Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում առկա ճգնաժամը մեղմելու ուղղությամբ ապարդյուն անցան անգամ Եվրամիության ջանքերը, այս համատեքստում ակնհայտ է, որ Հայաստանը չունի նման միջնորդություն իրականացնելու ռեսուրսներ ու պոտենցիալ։

Սակայն վերադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ Իրան սպասվող այցին։ Թեև Իրանի դեսպանը ավելի հաստատական ձևակերպումով էր խոսել Փաշինյանի այցի մասին՝ տպավորություն ստեղծելով, թե դրա ժամկետները հստակեցված են, այնուամենայնիվ՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ձեռնպահ է մնացել կոնկրետ ամսաթիվ կամ ժամկետ նշելուց։ «Ինչպես գիտեք, կառավարության ծրագրում հստակորեն ամրագրված է Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը, հետևաբար վարչապետի՝ Իրան հնարավոր այցը պետք է դիտարկել այս համատեքստում։ Եվ երբ այն հստակեցվի, հանրությունը դրա մասին կտեղեկացվի` պատշաճ ժամկետներում և համապատասխան աղբյուրից»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրան կայցելի մինչև տարեվերջ, մանավանդ, որ իրանական քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, որի կարևորությունն ավելի կարող է ընդգծվել տարածաշրջանային անվտանգության համատեքստում՝ հատկապես նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ակնհայտ սադրիչ գործողությունների հետևանքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում