Thursday, 23 05 2024
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան
Բա բռնեք գործակալներին, մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ. Հայկ Մամիջանյան
Սեփական բնակարանի և պետական դպրոցի՝ նույն գնով ձեռք բերած ծորակի միջև հսկայական տարբերություն կա
ԱՕԿՍ-ի դռները հանկարծ տարիներով փակ չմնան. գույքը պետք է ծառայի, ի՞նչ պլաններ կան. վարչապետ

Կռիվ Նիկոլ Փաշինյանի հետ

Խորհրդարանում բանավեճ է տեղի ունեցել ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքային հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանի միջև, որին Վիգեն Սարգսյանը հարցրել է, թե ով է հանձնաժողովի մշակելիք Ընտրական օրենսդրության պատվիրատուն, ում քաղաքական կամքն է արտահայտվելու օրենսգրքում: Առաջին հայացքից զուտ աշխատանքային թավացող բանավեճը իրականում անցել է մի մթնոլորտում, որը հուշում է բավական խորքային այլ իրողությունների մասին: Բանն այն է, որ խորհրդարանում տեղի ունեցած քննարկմանն ընդհանուր առմամբ նկատվել է խորհրդարանական ուժերի, համենայնդեպս, նրանց ճնշող մեծամասնության, այսպես ասած, անջրպետը վարչապետին առընթեր կառույցից, և այդ իմաստով Դանիել Իոաննիսյանի հանդեպ վերաբերմունքը ըստ էության ավելի շատ արտացոլում է վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, և Վիգեն Սարգսյանն էլ բանավիճել է Փաշինյանի հետ, պարզապես հեռակա:

https://www.youtube.com/watch?v=_zM3d8O5MMY

Սակայն այս իրողությունը անակնկալ կամ անսպասելի համարել, իհարկե, չի կարելի, որովհետև Ընտրական օրենսդրության բարեփոխումը գործընթաց է, որն աշխատում է ներկայումս խորհրդարանում տեղ զբաղեցնող ուժերի դեմ, քանի որ ընտրական համակարգի քաղաքականացումը լրջագույն բարդություններ է առաջացնելու նրանց համար, միաժամանակ, անկասկած, ավելի մեծացնելու է հավակնորդների շրջանակն ու այլ ուժերի հնարավորությունները: Այդ ամենը «Քաղաքացիական պայմանագրից» դուրս, որովհետև ՔՊ-ն այդ տեսանկյունից գոնե առայժմ առկա իրողություններից դատելով, դուրս է լինելու մրցակցությունից: Խորհրդարանական ուժերը, իհարկե, հազիվ թե չգտնվեն իրատես ու համարեն, թե հնարավոր է այնպիսի օրենսդրություն, որը նրանց կդարձնի ՔՊ հանդեպ ավելի մրցունակ: Նրանց համար խնդիրը այդ դաշտում չէ, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իրենց հավասարեցնելու է արտախորհրդարանական ուժերին, դե ֆակտո քաղաքական իրադրության և դրանում դիրքավորման մասով: Իսկ խորհրդարանական ուժերը ցանկանում են գոնե արտախորհրդարանական ուժերի հանդեպ ունենան առավելություն:

Նիկոլ Փաշինյանը դրան համաձայն չէ: Այստեղ իհարկե քաղաքական մոտիվը հասկանալի է, որքան շատ մրցակցություն ներքևում գտնվողների միջև, այնքան ավելի հանգիստ վերևում: Սակայն դրանից բացի, այստեղ իհարկե պետք է նկատել մի կարևոր հանգամանք ևս: Հայաստանի քաղաքական համակարգի վերափոխումը չունի այլընտրանք: Առանց այդ գործընթացի Հայաստանում չի կարող տեղի ունենալ կամ հաստատուն ընթացքի մեջ հայտնվել արդիականացման որևէ գործընթաց: Թավշյա հեղափոխությունը պահվում է մի թիմի վրա, սակայն Հայաստանը չի կարող հավերժ թավշյա հեղափոխության վրա պահվել, պետք է անցում քաղաքական համակարգային կառավարման: Իսկ քաղաքական համակարգն էլ չի կարող պահվել մեկ թիմի վրա, պետք է այլընտրանք, մրցակից:

Եվ այստեղ է, որ գալիս է առանցքային խնդիրը՝ ներկայիս քաղաքական թիմերից և ոչ մեկը խորքային առումով ի վիճակի չէ լինել արդիականացման խնդրի հենարան, կրել իր վրա այդ գործընթացը բառի լայն՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին իմաստով: Անհրաժեշտ են նոր թիմեր, սակայն դրա համար պետք է, որ առավելագույնս մարգինալանան, մաղվեն հին թիմերը: Այդ իսկ պատճառով պետք է հնարավորինս հավասարեցնել մրցակցային կանոնները և շանս տալ թույլերին, որոնք կօգնեն, այսպես ասած, նախկին ուժեղներին մարգինալացնելուն, որպեսզի նրանք չխանգարեն նոր ուժի ձևավորման գործընթացներին: Այդ ուժի բնական պահանջարկը կա, անհրաժեշտ է քաղաքական նախաձեռնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում