Օգոստոսիկ Հունգարիայի Գյոր քաղաքում կկայանա աշխարհի երիտասարդական առաջնությունը: Արդեն հայտնել ենք, որ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 մեդալ:
Բացի այս, երիտասարդական հավաքականի 7 անդամ ձեռք է բերել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Աշխարհի երիտասարդների առաջնության ուղեգիր են ձեռք բերել 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը:69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 51 կգ քաշային Կարինե Սարգսյանը: