Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

«Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի, նա հարմար ակնթարթ է փնտրում». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Նույնիսկ առանց Ամերիկյան հետախուզության էլ ամեն ինչ պարզ է, եթե Ադրբեջանի իշխանությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երևանը, նա հզորանում է, զինվում: Իսկ Դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախված է, այն անպայմանորեն կրակում է: Ադրբեջանն այնքան սպառազինություն, ռազմական միջոցներ է ձեռք բերել, որ կարող է ցանկացած պահի հարձակվել, նա պարզապես պահ է փնտրում, հարմար ակնթարթ, երբ հայկական կողմի զգոնությունը կթուլանա, երբ միջկառավարական լարված հարաբերություններ կլինեն, երբ երկրի ներսում խժդժություններ կլինեն:

Այսինքն` ցանկացած պահի նա կարող է հարված հասցնել և պատերազմ սկսել, ուստի մեր խնդիրն է՝ զգոն լինել, զբաղվել ռազմական պատրաստություններով, զինվել, փոխել համակարգի կառուցվածքը, փոխել տակտիկան, պաշտպանությունը, փոխել կրակի համակարգը, փոխել կոորդինացիոն համակարգը, կատարելագործվել պարուրաձև, ոչ թե շրջանակային, և շատ լուրջ վերաբերվել մեր երկրների անվտանգությանը»,- «168 ժամի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության հրապարակած զեկույցին՝ ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա նշել է, որ 90-ական թվականներին Ադրբեջանի նպատակը հետևյալն էր` Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջևանի հետ, Նախիջևանից հարձակում Երևանի վրա: «Մենք այն ժամանակ կոտրեցինք այս մտադրությունը և ազատագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղափարն ապրում է, փաստորեն ապրում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստորագրվեց հրադադարի մասին, հիմարություն»,- ասել է Տեր-Գրիգորյանցը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում