Thursday, 23 05 2024
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների
Սպասվում է կարճատև անձրև
Թեհրանը փարատեց Երևանի մտահոգությունները. կարմիր գծերը կպահպանվեն
Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները. «Հրապարակ».
Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը համաձայնել է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել. «Հրապարակ»
Երեւանի ավագանու անդամներն այլեւս հանրային ծառայող չեն կարող լինեն. «Ժողովուրդ»
Կիրանցեցիների վրա «աշխատում են» ուժայինները. «Հրապարակ»

Նրանք իմ ընկերներն են, այդ պատճառով էլ ես թույլ եմ տվել օգտագործել իմ անունը. ինչպես է Սանտա–Կլաուսը ապրում Լապլանդիայում

Ընդունված է համարել, որ Սանտա Կլաուսի նստավայրը գտնվում է ֆիննական Ռովանիեմիում։ Բայց քչերը գիտեն, որ դա այդ քաղաքի միակ արժանիքը չէ։ Վերջերս հաճախ է իր մասին հայտարարում տեղական ֆուտբոլային ակումբը՝ «Սանտա Կլաուս» հեքիաթային անվանումով։ Ամեն ինչ սկսվեց 1993 թվականին, երբ Ռովանիեմիում մեկ երկու թիմի փոխարեն ստեղծեցին մեկը։ Անունի վրա երկար չմտածեցին։ «Նրանք իմ ընկերներն են, դրա համար էլ ես թույլ եմ տվել օգտագործել իմ անունը»,– fourfourtwo.com կայքին տված հարցազրույցում ասում է հենց ինքը՝ Սանտա Կլաուսը։ Ես ինքս էլ երիտասարդ տարիներիս մի քիչ խաղում էի։ Բայց հիմա ուրիշ գործեր ունեմ։

Ֆուտբոլային ակումբը ստիպված է լինում խաղաշրջանը ավարտել դեռևս հոկտեմբերին։ Եղանակը այստեղ ուշ աշնանը, չխոսելով ձմռան մասին, դժվար է ֆուտբոլային անվանել։ Ջերմաչափերը կայուն մինուս տասից ցածր են ցույց տալիս։ Որքան մոտենում է Նոր տարին, այնքան խաղացողների հոգսերը ավելանում են. զբոսաշրջիկների թիվը այս օրերին մի քանի անգամով ավելանում է։

Ամռանը քաղաքում մանկական ֆուտբոլային՝ Սանտա Կլաուսի գավաթի մրցաշարն էր անցկացվում, որին մասնակցում էին նույնիսկ Իսպանիայից և Չինաստանից ժամանած թիմեր։ Ժամային գոտիների տարբերությունը մասնակիցների համար հեշտությամբ լուծվեց. բևեռային ցերեկվա շնորհիվ որոշ խաղեր ավարտվում էին գիշերվա երկուսին։

«Սանտա Կլաուսի» հիմնական խնդիրներից մեկը ներկայումս կադրային հարցն է։ Վերջին սեզոնի ժամանակ, 2016 թվականին, ակումբը խաղերից մեկը տանուլ տվեց 0:16 հաշվով՝ խաղին հավաքելով ընդամենը 11 մարդու։ «Շատերը այն ժամանակ հրաժարվեցին գալ»,– բացատրում է թիմի ավագ Թոմի Կոսկին։ Նրանք փորձում էին սուտ պատճառներ հորինել, թե ինչու չեն կարող մեկնել խաղին մասնակցելու։ Կարծում եմ, բոլորն էլ գիտեին, որ մենք տարվելու ենք, դրա համար էլ չէին ուզում գալ։ Մենք ստիպված եղանք խաղ դուրս բերել երեք դարպասապահներին։ Նրանցից երկուսը որպես հարձակվողներ էին հանդես գալիս»։ Այ դարպասապահների հետ խնդիր չենք ունենա։ Երեքը խաղացին այս խաղում, ևս երկուսը խաղին չգնացին։ Շատերը ստիպված են ֆուտբոլը համատեղել հիմնական աշխատանքի հետ։ «Մեր հիմնական դարպասապահ Միկո Ռանտալան ծանր աշխատանք է անում. նա տեղական կազինոյում դրամարկղի անվտանգության աշխատակից է։ Նրա աշխատանքային ժամը ավարտվում է առավոտյան չորսին։ Մի անգամ մենք ստիպված եղանք խաղի մեկնել առավոտյան հինգին, դրա համար էլ նա եկավ միանգամից աշխատանքից հետո և ավտոբուսում քնեց ամբողջ ճանապարհին»։

Ակումբի ամենաբարձր նվաճումը համարվում է 1997 թվականը։ Այդ ժամանակ ամառային հանգստի ընթացքում նրանց հյուր եկավ ինքը՝ «Կրիստալ Փելըսը» և ստուգողական խաղ անցկացրեց։ Խաղին հետևում էր մոտ հինգ հազար մարդ։ Հիմա միջինում խաղերը դիտում են 60 հոգի։

2012-ին ակումբը ծանր ժամանակներ էր ապրում ֆինանսավորման պակասի պատճառով։ Որոշ ուժեղ խաղացողներ լքեցին ակումբը։ Ակումբում սակայն հավատում են, որ կհաջողվի ոչ միայն վերադառնալ երրորդ խումբ, այլ մեկ քայլ էլ վեր բարձրանալ։

«Ամենամեծ հույսերը մենեջերները կապում են չինացի ներդրողների հետ։ Ամենակարճ ճանապարհը Չինաստանից Եվրոպա՝ Հելսինկիի միջով։ Հենց այսպես էլ մենք գտանք միմյանց։ Պեկինի «Ծտի բույն» մարզադաշտում մամուլի ասուլիս էին կազմակերպել մեզ համար։ Պատկերացնու՞մ եք։ Ֆիննական երրորդ լիգայի թիմի համար,– ասում է Յուխա Էտելայնենը, ով «աշխատանքային օրերին» Լապլանդիայի գլխավոր Սանտա Կլաուսն է հանդիսանում։ Մենք երկար տարիներ է պայքարում ենք, բայց տեղի բնակիչներն ասում են, մենք երբեք դուրս չենք գա այս ֆինանսական ճգնաժամից։ Տեղի մակարդակով իրոք դժվար է գումար գտնելը, սակայն հիմա օգնությունը գալիս է արտասահմանից»։ Վերջերս ակումբ էր այցելել Իտալացի երկրպագուների խումբը, որոնցից շատերը համաձայնեցին ակումբի անդամ դառնալ։ Դրա համար նրանք գլխարկներ և համազգեստ ստացան, փոխարենը պարզապես պետք է սատարեն թիմին։ «Եթե մենք չզարգանանք, ապա այսպես էլ կմնանք Ֆինլանդիայի երրորդ կամ չորրորդ խմբում,–ասում է Էտելայնենը։ – Մենք աշխատում ենք, որպեսզի մարդիկ ժպտան, և հույս ունեմ՝ հետաքրքրվեն մեր թիմով։ Եթե նրանք կարդում են ձեր հոդվածը, նշանակում է մենք հասել ենք մեր միջանկյալ նպատակին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում