«ՀՀ ԱԱԾ-ն, կարելի է ասել, դուրս եկավ համաշխարհային արենա: Արդեն ՀՀ իշխանությունների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրավորում են ոչ միայն ՀՀ ներսում, այլև ՀՀ սահմաններից դուրս: Սա կարծես իշխանության նշանակությունը արժևորելու անհաջող փորձ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ վերջին հայտարարությանը, ըստ որի՝ կանխվել է ահաբեկչության փորձ, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ քսանամյա իշխանության քաղաքականության հետևանքով բոլորը ահաբեկիչներ են համարվում, իրենց համար Մհեր Սեդրակյանն էլ էր ահաբեկիչ: Սա դժգոհության բարձր մակարդակն է, որ արդեն ատելության է հասնում: Նրա խոսքով՝ այս ամենը արվում է հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակից զերծ մնալու և կանխելու համար:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: