Thursday, 23 05 2024
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին

Κλέπτειν κράτος. Գողապետություն կամ գողերի իշխանությունը

Երբ լսում ենք շաբաթ օրը Դիլիջանում համայնքապետների առջև Սերժ Սարգսյանի ելույթը, վերանում է այն բովանդակային հարթության վրա քննարկելու ցանկությունը, որովհետ երկրի ղեկավարի խոսքը կառուցված է քաղաքական վուլգարության, նույնիսկ` քրեական մտածողության հիմքով: Հայաստանի համակարգի քրեական բարքերը, մտածողությունը, մենթալիտետը, մեծ հաշվով, նորություն չեն և դրսևորվել են տասնյակ անգամներ։ Այս համատեքստում բնական հարց է առաջանում, թե ո՞վ կամ ովքե՞ր են գրում Սարգսյանի «հանճարեղ» ելույթները, ովքե՞ր են այն ռեֆերենտներն ու խորհրդականները, ովքեր Հայաստանը իջեցնում են գողապետության նշաձողի, երկրի ղեկավարին ներկայացնում են «պախանի» կարգավիճակով: Գուցե Սարգսյանը չի կարևորում խոսքի ոճը` սկզբունքային համարելով ասելիքի բովանդակությունը:

Մյուս կողմից` խոսքի կառուցվածքն էապես ազդում է դրա բովանդակության, շեշտադրումների վրա: «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ»,-շաբաթ օրն ասել է Սերժ Սարգսյանը: Ու անմիջապես առաջանում են հարցադրումներ Սարգսյանի ներողամտության մոտիվների շուրջ, որովհետ դա դրսևորվել է չարաշահումներ անող ՀՀԿ անդամների հանդեպ: Սերժ Սարգսյանն ու իշխանությունները ներողամիտ են եղել, որովհետ այդ համայնքային թալանչիները ընտրությունների ժամանակ «տոկոս խփելով» ապահովել են իրենց հաղթանակները, ներողամիտ են եղել, որովհետև այդ մարդիկ անգամ ընտրությունները պարտվելուց հետո մանդատագողություն են արել և կրկին դարձել են իշխանության սիրելին։ Կամ նույն ելույթում Սերժ Սարգսյանն ասել է. «Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաև այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում և համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է»:

Անշուշտ, ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը պետք է ավելի ակտիվ մասնակցի, սա աներկբա է, սակայն միանգամայն այլ խոսակցության թեմա է: Մյուս կողմից` այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն անտեղյակ է, նրան չեն զեկուցել այն խայտառակության մասին, որը տեղի է ունեցել Վանաձորի ընտրությունների շուրջ: Այդ ընտրություններին ընդդիմությունն ոչ միայն ակտիվ մասնակցել է, այլ նույնիսկ հաղթանակ է տարել, սակայն ՀՀԿ-ն իշխանությունը պահել է քստմնելի մեթոդներով` մանդատագողությամբ, հետո` հոգևորական ծեծող կրիմինալի հետ դաշինք կազմելով: Սերժ Սարգսյանի չգիտի՞ այս փաստերը: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը միայն վերջին պահին է ծանոթանում իր ելույթներին` չհոգալով անգամ դրանց կառուցվածքի, բովանդակության մասին: Ելույթի այլ հատվածում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ՏԻՄ մարմիններում կադրային քաղաքականության չափանիշներին. «Բոլորովին պարտադիր չէ, որ ընտրված խոշորացված համայնքի համայնքապետը միանգամից որոշի, որ փոխում է բոլոր նախկին գյուղապետներին և մարդիկ է նշանակում` իբր ավելի վստահելի և ավելի արդյունավետ կառավարող: Ես կարող եմ իմ փորձից ձեզ ասել, որ սա ամենից վատ մոտեցումն է: Ես մի քանի նախարարություններ եմ փոխել, ինձ նշանակել են տարբեր նախարարություններում, և գալով նախարարություն` երբեք որևէ նախարարությունում իմ տեղակալներին կամ վարչության պետերին չեմ ասել, որ դիմում գրեք և գնացեք, որովհետև ես չեմ ուզում ձեզ հետ աշխատել: Պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ, և նրանք, ովքեր իրոք այդ չափանիշներին չեն համապատասխանում ասել, որ գնա այլ գործով զբաղվի: Բայց ասել, որ ես եկել եմ, իմ մարդկանց պետք է բերեմ՝ այս մոտեցումը կործանարար մոտեցում է: Հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից»:

Ավելորդ է ասել, որ հենց Սերժ Սարգսյանի քաղաքականության, ՏԻՄ համակարգը «տոկոս խփող» ինստիտուտի վերածելու հետևանքով` իշխանության այս հատվածից դուրս են մնացել պարկեշտ, իրապես մենեջերական ու գործարար ջիղ ունեցող մարդիկ: Քաղաքացիական գիտակցություն, արժանապատվություն ունեցող մարդկանց համար իսկապես անպատվաբեր է նման որակի իշխանության հետ նույնանալը, առավել ևս` կոռուպցիոն բուրգում որևէ կարգավիճակի ունենալը, որտեղ Սերժ Սարգսյանի մատնանշած «ավելին` ավելիի» դիմաց բանաձևը գործածվել է ոչ թե համայնքապետի գործնական որակների, այլ ծառայամտության խրախուսմանը: Այսինքն` կստանաք ավելի շատ թալանելու հնարավորություն, եթե ավելի շատ ծառայեք իշխանությանը: Կամ ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի «հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից» արտահայտությունը: Սա տիպիկ կոռուպցիոն բանաձև է, որովհետև ոչ թե ստորադասները պետք է կախված լինեն վերադասի քմահաճույքներից, այլ բոլորով միասին` օրենքից ու հասարակությունից: Նման «մենթալիտետային» մտածողությամբ Հայաստանը չի կարող հավակնել եվրոպական երկրի հեռանկարին, եթե նույնիսկ մի քանի փաստաթուղթ ստորագրի ԵՄ-ի հետ: Կասկածից վեր է, որ ՏԻՄ համակարգում առաջիկայում սպասվող ֆիլտրումները ծառայեցվելու են ոչ թե դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը կամ կոռուպցիայի դեմ պայքարին, այլ իշխանության նոր համակարգի ձևավորման հրամայականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում