Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհնարին է համարում ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության ստեղծման մասին բանակցությունների շարունակումը։ Այս մասին նա հայտարարել է Գերմանիայում հայտնի բլոգերների հետ նախընտրական շփման ընթացքում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ցանկացած դեպքում ներկայում մենք չենք ընդլայնի մաքսային միությունը Թուրքիայի հետ։ Չի կարող խոսք լինել նաև խորացման մասին»,-ասել է Մերկելը։
Հուլիսին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը նույնպես ընդգծել էր, որ անհնարին է համարում ներկա իրավիճակում մաքսային միության ստեղծման մասին ԵՄ-ի և Թուրքիայի միջև բանակցությունները շարունակելը։