Monday, 29 04 2024
18:15
«Գազայում հումանիտար իրավիճակի շոշափելի առաջընթաց կա». Բլինքեն
19-ամյա պատանին կալանավորվել է թմրանյութերի գովազդի համար
«Ղազախստանը հայ-ադրբեջանական միջնորդական առաքելություն չունի». ԱԳՆ խոսնակ
17:30
Իսպանիայի վարչապետը հրաժարական չի տալիս
Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում
16:45
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ում ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա
Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»
Քննարկվել են երկկողմ ոլորտային համագործակցության հնարավորություններ
Չկա համաժողովրդական շարժում, խմբակներ են, որոնց նպատակը ցնցումներ և պատերազմ հրահրելն է
16:09
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից
Իշխանության գործողությունները վտանգավոր են․ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու
15:45
Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
15:30
Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Երեւանի կատարյան «ուքի-էնդը»
14:50
Չինաստանի նախագահը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
ԱՄՆ-ն 5 անօդաչու է խփել կարմիր ծովում
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին

Ինքնապաշտպանական մարտեր ՀՀԿ-ում

Ով ուզում է լինի, Վահրամ Բաղդասարյան, թե որևէ մեկը, եթե գյուղը չի ցանկանում, ապա չպետք է իրականացվի ոսկու արդյունահանման ուսումնասիրությունը, օրերս հայտարարել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Շատերը հավանաբար կռահեցին, որ խնդիրը Արդվի գյուղի տարածքում ոսկու արդյունահանման ուսումնասիրությունն է, որին դեմ է հանդես գալիս գյուղը, ասելով, թե դա կլինի բնապահպանական խնդիր: Ոսկու արդյունահանման նախագիծ ներկայացնող ընկերության անունը կապվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Այդպես է դա, թե ոչ, տվյալ դեպքում էական չէ: Էական է այն, որ մարզպետը կարող է ասել՝ ով ուզում է լինի, Վահրամ Բաղդասարյան, թե որևէ մեկը: Իսկ խոսքը ՀՀԿ խմբակցության ղեկավարի մասին է, և այդ խոսքն ասում է մարզպետը, իհարկե նույնպես ՀՀԿ-ական: Մինչդեռ ամեն մարզպետի կամ ամեն դեպքի պարագայում չէ, որ կարող է լինել այդպիսի աջակցություն գյուղին և գյուղացիների իրավունքի այդպիսի խոսուն ճանաչում մարզպետի մակարդակով:

Ի վերջո եղել են բազմաթիվ դեպքեր, երբ գյուղացիները դեմ են եղել հանքարդյունաբերության կամ նմանատիպ որևէ այլ ծրագրի, բայց որևէ մարզպետ չի ասել՝ ով ուզում է լինի: Ներկայումս, սակայն, իրավիճակն այլ է, ներիշխանական իրավիճակն է այլ: Իշխանության ներսում տեղի են ունենում վերադասավորման էական գործընթացներ: Մեծ հաշվով, խնդիրն այն է, որ իշխանությունն ապակենտրոնանալով, ըստ էության նաև յուրօրինակ ձևով նեղացել է: Նախկինում բրգաձև իշխանական համակարգը ներկայումս դարձել է հորիզոնական: Հարթությունները շատ են, սակայն նվազել է ընդհանուր տարողունակությունը: Հետևաբար սրվում է պայքարը տեղերի համար, ինչն էլ ի հայտ է բերում ներքին ավելի ու ավելի մեծ համարձակություն: Սերժ Սարգսյանը բաց է թողնում վարչապետության, իր պլանների հետ կապված հարցերը, իշխող համակարգը սպասման ռեժիմից, կամաց-կամաց, մտածում է անցնել գործողությունների ռեժիմի, որովհետև սպասումն արդեն դառնում է վտանգավոր: Ո՞ւմ սպասել, ինչի՞ սպասել: Այդ հարցերը պատասխան չունեն, մեծ հաշվով, համակարգի ներսում ավելի ու ավելի է հասունանում այն գիտակցումը, որ ամեն մարդ այլևս ինքը պետք է կռի իր իշխանական ճակատագիրը:

Ըստ էության դա է նաև Սերժ Սարգսյանի գլխավոր մեսիջը, որ անուղղակի հղում է նա, չտալով վարչապետության մասին հարցի պատասխանը և փակ պահելով իր պլանները: Եթե մինչ այս բոլորը սպասում էին, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ դասավորելու է դարակներով, ապա այժմ տեսնում են, որ Սարգսյանն ուշացնում է դասավորությունը, անգամ դարակները տեսանելի չեն, ուր մնաց՝ տեսանելի դառնա, թե դրանցից հատկապես որ մեկում է իրենցից յուրաքանչյուրի տեղը: Այդպիսով, համակարգն անցնում է այսպես ասած ինքնապահպանման ռեժիմի, ինչն էլ բերում է այնպիսի արտահայտությունների, ինչպիսին անում է Լոռու մարզպետը ՀՀԿ խմբակցության ղեկավարի հասցեին: Առավել ևս այն գործընթացի ֆոնին, որ ծավալվում է Կարեն Կարապետյանի մասնակցությամբ, երբ նա այցեր է կատարում մարզեր ու բավականին կոշտ թիրախավորում տեղական համայնքների ղեկավարներին, իսկ անուղղակիորեն նաև մարզպետներին, քանի որ այդ իրավիճակում անհարմար դրության մեջ հայտնվում են նախ և առաջ մարզպետները: Դա ակնհայտ էր, օրինակ, Արմավիրի մարզպետի պարագայում։ Բոլորովին վերջերս այնտեղ աղմկոտ խորհրդակցության ընթացքում, երբ Կարեն Կարապետյանը աղբահանության թեմայով քաղաքական «աղբարկղին» մոտեցրեց Արմավիրի քաղաքապետին: Մարզպետը, երբեմնի գեներալը, պարզապես լռում էր և ընդամենը ինչ որ իմաստով անօգնական ժպտում: Բանն այն է, որ նա մի կողմից չի կարող միանալ վարչապետի քննադատությանը, մյուս կողմից՝ չի կարող պաշտպանել քաղաքապետին վարչապետից: Արդյունքում, վարչապետն ասում է ու գնում, հեղինակազրկվում է մարզպետը, որը գործնականում կենտրոնական իշխանություն ՏԻՄ համայնքներ կապող կամ կապը համակարգող օղակն է, ելնելով իշխանության ներկայիս բնույթից:

Այդ իմաստով, ՏԻՄ համայնքները կենտրոնական իշխանության առաջ լիովին մաքուր են, նրանց վրա չկա խոսակցության առիթ, նրանք կարգապահ կատարում են իրենց բուն խնդիրը, որ իշխանությունը դրել է նրանց առաջ՝ ապահովել վերարտադրողական մեխանիզմի կայուն և արդյունավետ աշխատանք: Բայց Կարեն Կարապետյանը նրանց հանում է այդ շրջանակից դուրս և խարազանում, իսկ մարզպետը չգիտե, թե ինչ անել: Եվ դա տեսնում են բոլոր մարզպետները, հասկանալով, որ հայտնվել են իշխանության համար վերևում տեղի ունեցող պայքարի կրակային գծում, հետևաբար, կամ անօգնական սպասում են՝ կբերի՞ բախտը, թե՞ այդուհանդերձ կրակը կհասնի իրենց, կամ սկսում են ինքնապաշտպանությունը: Այդ իմաստով, իշխող համակարգում աստիճանաբար ավելի ու ավելի հաճախ են դրսևորվելու ինքնապաշտպանական «մարտերը»: Առավել ևս, որ խնդիրն ամենևին չի լինելու այն, թե ով է վարչապետը լինելու և ում թևի տակ պետք է պատսպարվել առաջիկա հնգամյակին կամ տասնամյակին: Խնդիրն այն է, որ պարզ չէ, թե որն է լինելու իրական մեծամասնությունը, այն մեծամասնությունը, որը խորհրդարանում է և ՀՀԿ պոլիտբյուրոյում: Մեծ հաշվով, ներկայումս այդ երկու մեծամասնությունները զգալիորեն տարբեր են:

Հայաստանում իշխանության խնդրի լուծումը ենթադրում է ոչ միայն վարչապետի անուն, այլ նաև այդ երկու մեծամասնությունների սինքրոնացում: Իսկ դա այդքան էլ շուտ լինելու բան չէ, և վարչապետի անունը հայտնի կարող է դառնալ առանց այդ սինքրոնացման, ինչը նշանակում է, որ վարչապետի անունից հետո ինքնապաշտպանական ներիշխանական «մարտերն» ամենևին չեն ավարտվելու, այլ գուցե ստանալու են նոր թափ, արդեն օտարների և յուրայինների ավելի որոշակի քարտեզով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում