Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի կարծիքով` թիմի ֆուտբոլիստները պետք է ավելի լավ խաղան Լիոնել Մեսսիի բացակայությամբ:
Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել վնասվածքի պատճառով:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նրա բացակայությունը միշտ նկատելի է: Մենք, իհարկե, ցավում ենք, որ Լեոն վնասվածք է ստացել: Թիմի մյուս ֆուտբոլիստները պետք է ավելի լավ խաղան նրա բացակայության ընթացքում: Բոլորիս ուսերին մեծ պատասխանատվություն է ընկնում»,- ասել է Ֆաբրեգասը:








































