Չինացի գործարար Լյան Շին հունիսին 21-րդ անգամ ընդունելության քննություններ կհանձնի համալսարանում, հայտնում է The South China Morning Post-ը:
«Առանց ինստիտուտում սովորելու փորձի կյանքը լիարժեք չէ»,- ասել է 50-ամյա գործարարը:
Ինչպես նշում է պարբերականը, Չինաստանում Լյան Շիին անվանել են «ամենախելագար դիմորդը»: Ներկայումս նա առավոտից երեկո պատրաստվում է քննություններին, որոնք տեղի կունենան հունիսի 7-ից 9-ը: