Thursday, 23 05 2024
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պետական այցով Ադրբեջանում է
Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ
17:38
Զեղչված սակագնով ԱՄԷ SWIFT փոխանցումների ակցիայի ավարտին մնաց մեկ շաբաթ
17:33
4090 հիմնադրամը՝ Մի դրամի ուժի շահառու․ IDBank-ն ու Իդրամն ամփոփում են ծրագիրը
17:30
Կիևն ինքը պետք է որոշի՝ ինչպես օգտագործել իրեն մատակարարված զենքերը. Բլինքեն
Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են. կա կալանավորված անձ
Երևան-Իջևան ճանապարհին երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Մհեր Գրիգորյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին
Եկեք չգուշակենք. Փաշինյանը ինքը թող հայտարարեր, թե այդ ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ասում են՝ 2,5 գյուղ տվեցինք, ստացանք ռիսկերի նվազեցում, ոչ թե վերացում՝ աբսուրդ է. Գալստանյան
16:45
Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը
Գեներալները Բաքվում քաղաքական հա՞յտ են ներկայացրել
Իսրայելի ռազմական կաբինետը հանձնարարել է շարունակել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները պատանդների ազատ արձակման շուրջ
Սահմանազատման գործընթացը աշխարհակարգերի պայքար է. գլոբալ նշանակություն ունի
«ՀԿ-ները քաղաքական նպատակներին հասնելու գործիք են». Կոբախիձե
Շարժումը մարում է, բայց արագ և կտրուկ պետք է գործել
15:45
Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում
Լրագրողները և ՀԿ-ները կարող են հավատարմագրվելէ վերահսկելու գնումների հետ կապված գործընթացները
Երրորդ երկրի օրակարգը սպասարկող պատգամավորների հետ ամեն բան տեղի է ունենալու՝ ՀՀ իրավակարգի համաձայն
Բժիշկ Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ Սրբազանին բարևելը կապ չունի
Աստծո դուռը փակ է քաղաքականությամբ զբաղվող հոգևորականների համար
Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի մասին է. Հովհաննիսյանը՝ եկեղեցու հարկերի մասին
Սուքիասյանը կարող է ինձանից սկսել՝ սպանել, ունեզրկել և այլն, դե բարի ժամանց. Մամիջանյան
Բա բռնեք գործակալներին, մուրճն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ. Հայկ Մամիջանյան
Սեփական բնակարանի և պետական դպրոցի՝ նույն գնով ձեռք բերած ծորակի միջև հսկայական տարբերություն կա
ԱՕԿՍ-ի դռները հանկարծ տարիներով փակ չմնան. գույքը պետք է ծառայի, ի՞նչ պլաններ կան. վարչապետ
Շենքը մարդու համար է՝ կոթողացումից պետք է դուրս գալ. այս խնդիրն եմ ես դնում. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ հարստություն ունի մամուլի և սոցցանցերի աստղ դարձած ՍԱՍ-ի Արտակը

Քանի որ այս օրերին մամուլի ու սոցիալական ցանցերի գլխավոր հերոսը դարձել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ներկայացնենք նրա գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Նախ հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը հայտնի դարձավ մամուլում հրապարակված այն ձայնագրության շնորհիվ, որտեղ նրա մերձավորներից մեկը «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներին ճնշում, պարտադրում և սպառնում էր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նրա համար ձայներ բերել: Իսկ շատ ձայն բերողներին էլ խոստանում էր մի շատ հետաքրքիր տուր-փաթեթով ուղարկել սիրո մայրաքաղաք Փարիզ:

Արտակ Սարգսյանը 2004 թվականից պատգամավոր է, բայց հայ ընտրողը որևէ անգամ չի տեսել կամ լսել, որ նա որևէ ելույթ ունենա, օրինագիծ ներկայացնի կամ ընդհանրապես օրենսդրական աշխատանքով զբաղվի: Նա ԱԺ լռակյաց պատգամավորներից է, ով անգամ լրագրողների հետ չի շփվում: Իսկ երբ որևէ լրագրող փորձում է նրան հարց ուղել, լավագույն դեպքում կրկին լռում է, իսկ սովորաբար ինչ-որ կոպիտ արտահայտությամբ մերժում: Նշենք, որ պատգամավոր եղած տարիներին նա հասցրել է լինել «Օրինաց երկիր» կուսակցության հետ, «Գործարար» պատգամավորական խմբի հետ, այնուհետև հայտնվել է ՀՀԿ-ում։

Հիմա հետաքրքիր է, թե իրեն ձայն բերողներին Փարիզ ուղարկելու, նրանց վարձատրելու, իրեն ընտրողներին փող տալու համար (չէ որ այդ ձայնագրության մեջ նման խոստումներ էին տրվում) բավարար կարողություն ունի՞ Ա. Սարգսյանը: Ի դեպ, նախընտրական շրջանում մամուլում հրապարակում եղավ, որ Ա. Սարգսյանի շտաբի աշխատողները շրջում էին թիվ 2 ընտրատարածքի բնակիչների տներով՝ առաջարկում փողի դիմաց ընտրել նրան:

Եվ այսպես՝ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների վերաբերյալ Ա. Սարգսյանի հայտարարագրում պատկառելի կարողություն է նշված, բայց դա կարծես թե շատ քիչ է իրականությունից: Այնուամենայնիվ ներկայացնենք, որ նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ստացել է 15․3 մլն դրամ եկամուտ, որից 6․3 մլն դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 6 միլիոնը գույքի օտարումից ստացած գումար, մոտ 27 հազար դոլար և 1109 եվրո:

Նա 50 տոկոսանոց բաժնեմասեր ունի չորս ընկերություններում՝ «ՍԱՍ հոլդինգում», «ՍԱՍ գրուպում», ինչ-որ «Միրնա» ընկերությունում, և էլի մի ընկերությունում, որի անունն ընթեռնելի չէր: Իսկ ընդհանուր առմամբ, եղած հրապարակումների համաձայն՝ ՍԱՍ սուպերմարկետներից բացի նրան են պատկանում նաև «Baldi», «Next» և «Aldo» կոշիկի և հագուստի խանութների երեք ցանցերը, որոնք տարածված են Երևան քաղաքում:

Ա. Սարգսյանի հայտարարագրում նշված է, որ նա 66․4 և 75 քմ տարածքներով երկու բնակարան ունի մի շենքում: Ունի նաև 144 քմ ոչ բնակելի տարածք: Ա. Սարգսյանը նաև երկու՝ TOYOTA LAND CRUIZER և Mercedec BENZ 550, ավտոմեքենաների սեփականատեր է:

Դժվար է հավատալ, որ Ա. Սարգսյանի ունեցվածքը սահմանափակվում է ընդամենը վերը շարադրյալ գույքով ու եկամուտներով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նրա կինը՝ Էլվինա Սարգսյանն էլ իր հաշվին ունի 2 մլն դրամ և 426 հազար դոլար: Ամենայն հավանականությամբ, Ա. Սարգսյանը շատ ավելի մեծ կարողություններ ունի, որոնք, ինչպես ՀՀ շատ պաշտոնյաներն են անում, թաքցնում է իր հարազատների ու բարեկամների անվան տակ:

Հավելենք, որ Ա. Սարգսյանը «ՍԱՍ գրուպը» հիմնադրել է 1997թ., եղել է դրա նախագահը, իսկ 2004 թվականից եղել է ԱԺ պատգամավոր: 2008-ին նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, բայց անհասկանալի է, թե ինչ ծառայության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում