Friday, 24 05 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Արևմուտքը փորձում է պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների համար». Բորտնիկով
Կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային. ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ
Հատուկ տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց
13:20
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել
13:10
Temp. Ֆասթ Բանկն անգրավ բիզնես վարկի նոր առաջարկ է ներկայացնում
13:00
«Հետաքրքիր առաջարկներ ունեմ կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ». Լուկաշենկոն՝ Պուտինին
12:50
Բայդենը կարող է չմասնակցել Շվեյցարիայի խաղաղության համաժողովին
Նաիրի Զարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ
12:30
Իրաքյան դիմադրությունը պնդում է, որ հարձակում է գործել է Իսրայելի Հայֆա նավահանգստի վրա
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ
ԱԱԾ հայտարարությունը. Երեւանը կապահովի՞ բալանսը
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք
«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը հատուկ տարածքներ է տեղափոխել 12 տրանսպորտային միջոց. ղեկին եղել են անչափահասներ
11:30
Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու և Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին
11:15
Նավթի գները նվազել են. 23-05-24
Հրդեհ Մոնթե Մելքոնյան փողոցում
ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Լուի Բոնոն Ադրբեջանում է
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը
10:15
ԱՄՆ-ն Վրաստանի համար վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն է սահմանել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մշտադիտարկման այց՝ ՆԳՆ «Հատուկ կացարան»
Այս շարժումն ուժեղացնում է իշխանության դիրքերը. հաղթանակի պոտենցիալ չունեն
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վանեցյանի թեթև ձեռքով է վարչապետի գաղտնալսումը հայտնի դարձել. իշխանությունը «քանդում է իր տունը»
Այսօրվանից սահմանապահ զորքերը ստանձնում են ՀՀ պետական սահմանի որոշ հատվածների պահպանությունը. ԱԱԾ
Այսօր փորձում ենք վերադառնալ այն մոդելին, որ կառուցում էր Վազգեն Սարգսյանը. էլի դրա կռիվն է

Բացահայտելու ենք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ն ու քաղաքական այլ սպանություններ. Մարուքյան

Արարատի մարզի Արարատ քաղաքում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս դաշինքը ատելություն չի քարոզում, միայն դրական հույզեր է առաջացնում եւ շարժումը տանում  դեպի փոփոխություններ:

«Վերջին 3 օրերի հետ կապված այն տեղեկություններին անդրադառնամ, որ իբր թե  մենք փնովում, քննադատում ենք բացի իշխանություններից, նաեւ մյուսներին: Նման բան չկա, մենք շատ դրական ենք տրամադրված բոլորի նկատմամբ, բոլորին շատ սիրում ենք: Ուղղակի  մի խնդիր կա՝ մենք ճշմարտությունը չենք կարող թաքցնել մեր քաղաքացիներից, մենք ճշմարտությունն ենք ասում»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ  իրենք դրական քարոզով գնում են դեպի հաղթանակ:

Դիմելով արարատցիներին նա նշեց. «Պատկերացրեք իրավիճակ, որ ապրիլի 5-ին պարզվի, որ ձեր հարեւանը «Ելք» դաշինքին չի ընտրել, ասենք ՀՀԿ-ի նախկին կամ ներկա կոալիցիոն գործընկերներին,  որոնք էլի կոալիցիա են կազմել, եւ իրենց ընդդիմադիր ձայնը փոշիացել է ու գնացել է հանրապետականի օգտին, էդ սխալը էլ չեք կարողանալու ուղղել: Չեք կարողանալու ասել՝ դե լավ, նախագահական ընտրություններին սխալս կուղղեմ: Չեք կարող, չկա նախագահական ընտրություններ: Դրա  համար պետք է ուղղակի սխալ թույլ չտալ: «Ելք» դաշինքը միավորված ընդդիմություն է, Հայաստանի հանրապետության քաղաքացիների պահանջով ձեւավորված ընդդիմություն է եւ միակ ուժն է, որը երբեք ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի եղել, կամ ընդդիմություն, որը հիասթափեցրել է»:

Մարուքյանը նաև խոստացավ՝ բացահայտելու ենք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ն ու քաղաքական այլ սպանություններ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում