![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/70-610.jpg)
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներն առաջին հերթին կքննարկեն անվտանգության հարցերը, իսկ տնտեսական թեմատիկան կքննարկեն մայիսի 24-ին՝ կառավարությունների անդամների մասնակցությամբ: Այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մինսկ ժամանելուց հետո կայացած հանդիպման ժամանակ:
Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Չինաստան կատարած այցը, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հարաբերությունները քննարկելու պլանների մասին նաև ՉԺՀ-ի հետ փոխգործակցության համատեքստում: «Կարծում եմ՝ Սի Ցզինպինը ուրախ կլինի, որ մենք քննարկում ենք այդ հարցերը։ Ես շատ հետաքրքիր առաջարկներ ունեմ մեր տարածաշրջանի մասին, և հետագայում կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ շատ լուրջ քննարկում ենք ունեցել Ադրբեջան կատարած այցի ժամանակ», – ասել է Լուկաշենկոն։