Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Ինչ եղանակ է սպասվում սեպտեմբերին

Սեպտեմբեր ամսին այս տարվա առանձնահատկությունը պահպանվելու է, երկրի ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կրկին կանխատեսվում է նորմայից մեկ աստիճան ցածր: Սա պայմանավորված է նրանով, որ հանարապետությունում կգերակշռեն հյուսիսարևմտյան ցուրտ օդային հոսանքները: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանցը:

Նրա տվյալներով` մարզերի մեծ մասում տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ, միայն Վայոց ձորում և Սյունիքում՝ նորմայից պակաս: Հիմնականում ամենատաք օրերը կլինեն ամսվա առաջին տասնօրյակում, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Տավուշի հովտային գոտիներում։ Մայրաքաղաքում ամսվա առաջին տասնօրյակում կդիտվի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 33-34 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում կդիտվի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10-12 աստիճան:

«Լեռնային շրջաններում ջերմաստիճանի բաշխումը կլինի հետևյալ կերպ` առաջին տասնօրյակում ջերմաստիճանը կբարձրանա ցերեկը մինչև 20-24 աստիճան, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 1-4 աստիճան տաքության:

Լոռու և Տավուշի մարզերում ցերեկային ժամերին հիմնականում ջերմաստիճանը կլինի 20-24 աստիճանի սահմաններում, գիշերը՝ 8-10 աստիճանի սահմաններում, Սյունիքի հովիտներում գիշերը հիմնականում ջերմաստիճանը կտատանվի 10-12, ցերեկը` 30-32 աստիճան»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանցը:

Նրա խոսքերով`սեպտեմբեր ամիսը կլիմայական տվյալներով դեռևս համարվում է ամառային ամիս, ջերմաստիճանի լուրջ նվազումներ այդ ամսին չեն լինում, սակայն այս տարվա առանձնահատկությունը կլինի այն, որ սովորաբար, եթե սեպտեմբերին հովտային շրջաններում գրանցվում էր բարձր ջերմաստիճան, այս տարի հյուսիսային ցուրտ հոսանքների ներթափանցման հետևանքնով առանձնապես շատ բարձր ջերմաստիճան չի լինի:

«Ինչպես կանխատեսվել էր` օգոստոս ամսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում եղել է նորմայից ցածր 1-2 աստիճան: Առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում: Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցել 35 աստիճանը և եղել է 35 աստիճան ընդամենը մեկ օր: Ամսվա մնացած օրերին ջերմաստիճանը մայրաքաղաքում և Արարատյան դաշտում տատանվել է 30-34 աստիճանի սահմաններում, իսկ գիշերը՝ 13-18 աստիճանի սահմաններում: Տեղումների քանակը հանրապետության գրեթե ողջ տարածքում եղել է նորմայի սահմաններում, հիմնականում հյուսիսային շրջաններում և Գեղարքունիքի առանձին սահմաններում մի փոքր ավելի շատ»,- օգոստոս ամսվա եղանակային տվյալները ամփոփեց Գագիկ Սուրենյացը:

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր դեռևս առանց տեղումների եղանակը հանրապետության ողջ տարածքում կպահպանվի, վաղվանից մինչև սեպտեմբերի 2-ը հանրապետությունում կգործի սևծովյան ցիկլոնը, որը հիմնականում կարտահայտվի հանրապետության հյուսիսային կեսում և լեռնային շրջաններում: Օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում օրվա առաջին կեսին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ օրվա երկրորդ կեսին` հիմնականում երեկոյան ժամերին և գիշերը կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպները կուղեկցվեն քամու ուժգնացմամբ` մինչև 20 մետր վայրկյան արագությամբ:

«Առաջիկա հինգ օրերին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Արագածոտնի նախալեռներում տեղումների հավանականությունը փոքր է: Այստեղ կնկատվի ամպամածության ավելացում, ամպրոպային երևույթներ, սակայն էական տեղումներ չեն սպասվում, իսկ օդի ջերմային ֆոնը կլինի հետևյալ կերպ` մինչև սեպտեմբերի 1-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, և ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի սեպտեմբերի 1-ին` մայրաքաղաքում և Արարատյան դաշտում հասնելով մինչև 35 աստիճանի: Այնուհետև կնկատվի ջերմաստիճանի անկում 3-5 աստճանով»,- նշեց Գագիկ Սուրենյանցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում