ԱԺ ՕԵԿ խմբակցությունը միանում է պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանքից ազատելու հետ կապված նախաձեռնած ստորագրահավաքին։
«Արթուր Սարգսյանի քայլերի մեջ հանցագործություն չի եղել», – ԱԺ-ում ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բեշարյանը։
Անդրադառնալով նախընտրական գործընթացներին՝ Հ. Բիշարյանը մտահոգություն արտահայտեց զանգվածային վերագրանցումների վերաբերյալ. «Բդեշխները, քյոխվեքը աշխատակիցներին համարում են ստրուկներ և պարտադրում են քվեարկել իրենց թեկնածուի օգտին»:
Մանրամասները՝ տեսանյութում: