Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է մարզական կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսի»-ում:
Նշվում է, որ Սերխիո Ռամոսի ծառայություններով հետաքրքրվում է անձամբ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով գոհ չէ իր թիմի կենտրոնական պաշտպանների աշխատանքից:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սերխիո Ռամոսը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:








































