Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով շրջանցել է Լիոնել Մեսսիին՝ դառնալով մրցաշարի պատմության միանձնյա ռեկորդակիր։
27-ամյա ֆրանսիացու ակտիվում այժմ 22 գոլ է, որի համար նրանից պահանջվել է 22 հանդիպում։ Մեսսիի հաշվին կա 21 գնդակ (32 խաղում)։ Լավագույն ռմբարկուների պատմական ցանկում նրանց հաջորդում են գերմանացի Միրոսլավ Քլոզեն (16), բրազիլացի Ռոնալդոն (15) և գերմանացի Գերդ Մյուլերը (14)։
Նշենք, որ հուլիսի 18-ին կայացած ԱԱ-ի երրորդ տեղի համար խաղում Անգլիան 6:4 հաշվով պարտության է մատնել Ֆրանսիային՝ գրանցելով իր լավագույն արդյունքը վերջին 60 տարվա ընթացքում: Ֆրանսիացիների կազմում աչքի են ընկել Մբապեն (48, 66), Բրեդլի Բարքոլան (54) և Ուսման Դեմբելեն (90+6)։








































