Կիևում գտնվող և Ուկրաինայի զինված ուժերի համար անհատական պաշտպանության միջոցների արտադրությամբ մասնագիտացված UKRTAC գործարանը ոչնչացվել է ՌԴ ԶՈՒ հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնել է ձեռնարկության հիմնադիր Սևերիոն Դանգաձեն։
«Հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է UKRTAC գործարանը և մեր պահեստները»,- գրել է նա Facebook-ում։










































