Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Միացյալ Նահանգներին անվանել է «մեծ սատանա», իսկ «Փոխըմբռնման մասին» հուշագրի տակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը՝ «բացարձակապես ոչինչ չարժեցող և վստահության ոչ արժանի»։ Խամենեին Իրանի ժողովրդին հավաստիացրել է, որ նրա «դիմադրողունակությունը հիացրել է բարեկամ ազատ ժողովուրդներին, իսկ թշնամիներին զարմանք, զայրույթ և սարսափ պատճառել»։

Ավելի վաղ «Փոխըմբռնման մասին» հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղային։ Իրանցի դիվանագետը փաստարկել է, որ ԱՄՆ-ը «բազմիցս խախտել է պայմանավորվածությունները»։ Նա պնդել է, որ ԱՄՆ վարչակազմում կան «միմյանց հետ մրցակցող խմբավորումներ»։ Ըստ երևույթին, ակնարկը հասցեագրված է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյին և փոխնախագահ Վենսին։ Արևմտյան մամուլը նրանց «Թրամփի իրավահաջորդ լինելու համար սուր մրցակցություն» է վերագրում։

Իրանի հոգևոր առաջնորդի անունից պետական լրատվամիջոցներով տարածված հայտարարությունը ժամանակային առումով համընկել է ՏԱՍՍ-ի տեղեկությանը, ըստ որի՝ Մոջթաբա Խամենեին «միջազգային առաջնորդներից առաջինը հեռախոսազրույց կամ հանդիպում կունենա» Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին ասել է «Իրանի մի բարձրաստիճան պաշտոնյա»։

Միջազգային մամուլում իշխող տեսակետ է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների անընդմեջ հարվածները «նախապատրաստական են, և լայնածավալ պատերազմը գնալով անխուսափելի է դառնում»։ Իսրայելական աղբյուրները վկայել են, որ վերջին օրերին «Իսրայելի ռազմաօդային ուժերի տարբեր հենակայաններում ամերիկյան տասնյակ լիցքավորող ինքնաթիռներ են վակրէջք կատարել»։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը առաջին անգամ թիրախավորել է Իրանը Թուրքմենստանի տարածքով Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող երկաթուղային կամուրջը, իսկ վերջին օրերին՝ Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Իրանի կենտրոնական քաղաքներ տանող կոմունիկացիաները։ Այդ լոգիստիկան համապատասխանում է Ռուսաստան-Իրան «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին», որ, ըստ նախագծի, պետք է անցնի Ադրբեջանով։ Ռուսաստանը և Իրանը նույն լոգիստիկայով ծրագրում են տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր թողունակության գազատար կառուցել։

Եթե Իրանի հոգևոր առաջնորդը իրոք ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց կամ հանդիպում ունենալու մտադրություն ունի, ապա կարելի է եզրակացնել, որ իրանա-ամերիկյան պատերազմը Ռուսաստան-Միացյալ Նահանգներ «պրոքսի ռազմական բախում» է, որի հետևանքները կարող են սկզբունքորեն փոխել ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից տարածաշրջանների, այդ թվում և՝ Հարավային Կովկասի ռազմա-քաղաքական և կոմունիկացիոն դասավորությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում