Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում

Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել

Աստղագետները ավելի քան մեկ տասնամյակ տևած տիեզերական «պահմտոցիից» հետո հայտնաբերել են երիտասարդ աստղի շուրջ պտտվող մոլորակ։

Հայտնագործությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ անցյալ տարվա վերջին միմյանցից անկախ աշխատող երկու գիտական խմբեր, ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ և տարբեր աստղադիտակների օգնությամբ, հայտնաբերել են նույն սառը գազային հսկա մոլորակը։ Գիտնականների խոսքով՝ սա Երկրից երբևէ ուղղակիորեն պատկերված ամենաաղոտ մոլորակն է։

Շոտլանդացի և գերմանացի գիտնականների համատեղ թիմը մոլորակը հայտնաբերել է Բետա Պիկտորիս (Beta Pictoris) աստղի շուրջ՝ օգտագործելով Չիլիում գտնվող Եվրոպական հարավային աստղադիտարանի Շատ մեծ աստղադիտակը (Very Large Telescope)։ Այնուհետև հետազոտողները ուսումնասիրել են արխիվային տվյալները՝ մոլորակի ուղեծիրը հաստատելու համար։ Պարզվել է, որ այն տարիներ շարունակ աննկատ էր մնացել, քանի որ «կորչում» էր իր զգալիորեն ավելի պայծառ մայր աստղի և հարևան երկու մոլորակների ֆոնին։

«Սա իսկապես նման էր 11 տարի տևած պահմտոցի խաղի»,ժ ասել է հետազոտության համաղեկավար, Եվրոպական հարավային աստղադիտարանի ներկայացուցիչ Մարկուս Բոնսենը։

Միևնույն ժամանակ, Կալիֆոռնիայի գիտնականների խումբը նույն մոլորակը հայտնաբերել է ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» (James Webb) տիեզերական աստղադիտակի օգնությամբ։ Դրա համար բավարար է եղել ընդամենը երկու դիտարկում։ «Ջեյմս Ուեբը» տիեզերք արձակված ամենամեծ և ամենահզոր աստղադիտակն է։

Երկու հետազոտական խմբերն էլ իրենց արդյունքները հրապարակել են «The Astrophysical Journal Letters» գիտական ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ հայտնագործությունը եղել է պատահական։ Երկու թիմերն էլ ուսումնասիրում էին Բետա Պիկտորիս համակարգի արդեն հայտնի մոլորակներից մեկը, երբ նկատել են ավելի փոքր զանգված ունեցող մեկ այլ մոլորակ, որը գտնվում էր ավելի հեռու և շուրջ 100 անգամ ավելի աղոտ էր։ Հետազոտության ընթացքում խմբերը միտումնավոր չեն կիսվել միմյանց հետ իրենց արդյունքներով, որպեսզի ապահովեն ուսումնասիրությունների անկախությունն ու եզրակացությունների անկողմնակալությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում