Tuesday, 28 07 2026
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում

Հուլիսի 18-ին Միացյալ Նահանգների կառավարությունը արտերկրում գտնվող քաղաքացիներին զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում «աճող լարվածությունը մեծացնում է վտանգը, որ Իրանին պաշտպանող ահաբեկչական կփորձեն հարվածել ԱՄՆ տարածքից դուրս գտնվող՝ նրա հետ կապված օբյեկտներին»։ Ըստ տեղեկությունների, Հորդանանի իշխանությունները որոշել են «տարհանել Ամանի միջազգային օդանավակայանը և Ակաբա նավահանգստային քաղաքը»։ Ամանում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ է արել «օդանավակայան և նավահանգիստ չայցելել, կատարել Հորդանանի իշխանությունների ցուցումները»։

Նախօրեին Միացյալ Նահանգները հաստատել է, Իրանից արձակված հրթիռի պատճառով Հորդանանի տարածքում ամերիկացի երկու զինծառայող է զոհվել։ Ըստ երևույթին, իրանական այդ հարվածը Վաշինգտոնի համար չափազանց ցավոտ է եղել։ Turkiye-ն անդրադարձել է այդ առթիվ ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնելի» հրապարակմանը, որտեղ «ռազմական աղբյուրներին» հղումով տեսակետ է արտահայտվել, որ «տարածաշրջանում ԱՄՆ հակաօդային և հակահրթիռային համակարգը «շրջանցելուն», ամենայն հավանականությամբ, նպաստել է Չինաստանի կամ Ռուսաստանի ուղղորդող աջակցությունը»։

Զուգահեռաբար ռուսաստանցի պաշտոնաթող գեներալ Նետկաչևը «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում «առանձին հանդիպում ունենալով Զելենսկու հետ, ԱՄՆ նախագահը փաստացի նրան ոգևորել է, որպեսզի Ռուսաստանին խորքային հարվածները շարունակի և ընդլայնի դրանց աշխարհագրությունը»։ Ավելին, Նետկաչևը «համոզված» է, որ Հեռահար հարվածային միջոցների «հրամանատարություն ստեղծելու մասին Զելենսկու օրերս ստորագրած հրամանագիրը, ըստ էության, ԶՈՒ կազմում նոր զորատեսակի ստեղծում է նշանակում»։

Ամերիկյան և ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցների «փոխադարձ մեղադրանքները», անկասկած, արտահայտում են առնվազն փորձագիտական մակարդակով Մոսկվայում և Վաշինգտոնում ձևավորված մոտեցումները՝ իրանա-ամերիկյան պատերազմում «Ռուսաստանը աջակցում է Իրանին», իսկ Ռուսաստանին ուկրաինական կողմի հեռահար հարվածները « Թրամփից Զելենսկու ոգևորվածության հետևանք» են։

Այս համատեքստում արժե, թերևս, նկատել, որ հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով բանակցություններից հետո մամուլի ասուլիսին կողմերը Կասպյան տարածաշրջանում էներգետիկ և կոմունիկացիոն համատեղ ծրագրերի, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների մասին ոչինչ չեն ասել։ Իհարկե, դա չի նշանակում, թե այդ և այլ թեմաներ ռուս-ադրբեջանական բանակցություններում չեն քննարկվել, բայց այս դեպքում Մոսկվայի և Բաքվի «լռությունը» ոսկի չէ։ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «իսկական խաղաղության մարդ»։ Կարելի՞ է ենթադրել, որ նա Պուտինին համարում է «պատերազմի» մարդ և նրանից դիստանցավորվել է։ Հուլիսի լույս 19-ի գիշերվա Կիևի հրթիռակոծությունից նաև Ադրբեջանի դեսպանատունն է վնասվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում