Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում

Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է արտասահմանում բնակվող իրանցիների հետ համագործակցող, արտերկրում գործող լրատվամիջոցների, ինչպես նաև լրատվական գործունեություն իրականացնող անձանց ցանկը, որ «լրտեսության համար պատժի օրենքի չորրորդ հոդվածով պատասխանատվության ենթակա» են։

Այդ մասին ֆեյսբուքի անձնական օգտահաշվում գրառում է կատարել Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն, որի տեղեկություններով զգուշացված լրատվամիջոցների շարքում տեղ է գտել նաև Թավրիզից հեռարձակող GunazTV-ն։ Ադրբեջանցի վերլուծաբանը հիշեցրել է, որ այդ հեռուստաընկերությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին «հրապարակել է Իրանի տարածքով Ռուսաստանից Հայաստան սպառազինությունների և տեխնիկայի փոխադրման լուսանկարներ և տեսանյութեր»։

Նրա ներկայացմամբ, «այդ ամենը դադարել է, երբ Թեհրանին խիստ զգուշացում է արվել», իսկ այժմ «այդ տեսա-լուսանկարահանում արած անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել»։ Ադրբեջանցի վերլուծաբանը, անշուշտ, իրողությունը խեղաթյուրում է։ Իրանում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի կրոնապետության դեմ քարոզչությունը կանխվի։

Բայց Շահինօղլուի գրառումը հետաքրքիր է այն իմաստով, որ Բաքվից, իրանա-ամերիկյան զինված հակամարտության մեկնարկից ի վեր, կարծես թե, առաջին անգամ ի պաշտպանության իրանական ընդդիմության տեսակետ է հնչել։ Ընդ որում, նա ակնարկել է, որ Ադրբեջանը կարող է համարժեք պատասխանել և սահմանափակել Իրանի Sahar հեռուստատեսության հետ իր քաղաքացիների շփումները։

Ադրբեջանցի իշխանական վերլուծաբանը ներկայացրել է, որ Sahar-ը «հիմնականում Ադրբեջանի մասին քննադատական հաղորդումներ է հեռարձակում, որ պատրաստում է նաև Բաքվում ապրող քաղաքագետների և վերլուծաբանների հետ հարցազրույցների հիման վրա»։

Նախօրեին խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը «ձգտում է մասնատել Իրանի տարածքային ամբողջականությունը»։ Թավրիզը Իրանի թրքախոս բնակչության «մայրաքաղաքն» է։ Եվ եթե այնտեղ գործող GunazTV-ն «լրտեսության մեջ կասկածվում» է, ընդ որում՝ հետախուզության նախարարության մակարդակով, պետք է ենթադրել, որ Իսլամական հանրապետության հատուկ ծառայությունները «ադրբեջանական ապստամբության մասին տեղեկացված» են։ Կամ էլ Իրանի իշխանությունները կանխարգելիչ գործողություններ են սկսելու։ Իրանա-ադրբեջանական կամ, ավելի ճիշտ՝ իրանա-թուրքական «եղբայրությունը» հերթական անգամ, կարծես, մտել է «փորձության փուլ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում